Բայկալ լճում զոհվածների թվում 5-ամյա երեխա կա
Բայկալ լճում 6 ուղևոր տեղափոխող մեքենան անցել է սառույցի տակ, փոխանցում է Lenta.ru-ն: Նախնական տեղեկություններով՝ 6 մարդուց բաղկացած խումբը Շիգաևո գյուղի մոտակայում որոշել է սիրողական ձկնորսությամբ զբաղվել ու մեքենայով դուրս է եկել լճի սառած մակերևույթ: Դեպքի արդյունքում նրանցից 3-ը զոհվել է, այդ թվում՝ 5-ամյա մեկ երեխա: Այս մասին ասվում է Բուրյատիայի Հանրապետության քննչական կոմիտեի կայքում:
