Իսրայելի ու Ռուսաստանի նոր դավադրությունը ԼՂ-ի դեմ

Օրերս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տիկնոջ` Սառա Նեթանյահուի հետ այցելեց Ադրբեջան, որտեղից մեկնում է Ղազախստան։ «Ադրբեջանը և Ղազախստանը երկու կարևոր և մեծ երկրներ են մուսուլմանական աշխարհում։ Մեր նպատակն է ամրապնդել կապերը նրանց հետ քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում»,-ասել է Նեթանյահուն Բաքու մեկնելուց առաջ։ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տետ-ա-տետ ձևաչափով հանդիպման ժամանակ Ալիևը ողջունել է Նեթանյահուի այցը Ադրբեջան՝ ընդգծելով, որ Իսրայելի վարչապետն արդեն երկրորդ անգամ է գտնվում Ադրբեջանում. «Վստահ եմ, որ այցը կլինի շատ արդյունավետ, կամրապնդի մեր հարաբերությունները։ Հունվարին մենք հանդիպեցինք Դավոսում, իսկ այժմ հանդիպում ենք Բաքվում։ Վստահ եմ, որ ձեր այցը կանցնի լավ և ձեռք կբերվեն լավ արդյունքներ»։ Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ ուրախ է երկրորդ անգամ Ադրբեջանում գտնվելու համար. «Իսրայելի ու Ադրբեջանի, երկու ժողովուրդների միջև գոյություն ունեն ամուր հարաբերություններ, մոտ բարեկամություն։ Հրեաներն այստեղ զգում են հարմարավետ։ Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր արժեքներ։ Ադրբեջանում ապրող հրեաները կամրջի դեր են խաղում մեր ժողովուրդների միջև։ Դրա համար էլ կան բազմաթիվ հարցեր, որոնց մենք պետք է քննարկենք»։ Ալիևի խոսքերով՝ հրեական համայնքն ադրբեջանական հասարակության շատ ակտիվ մասն է և շատ մեծ ներդրում է ունենում երկրի զարգացման մեջ, ինչը հիրավի շատ կարևոր գործոն է երկկողմ հարաբերություններում։ Նեթանյահուն Բաքվում այցելել է «Շեհիթների ծառուղի», ծաղկեպսակ է դրել այնտեղ և գլուխ է խոնարհել՝ որպես հարգանքի տուրք։ Մի կողմ թողնելով երկուստեք հիացմունքը` գանք այս այցի գործնական արդյունքներին: Իսրայելական timesofisrael.com կայքը հայտնել է, որ Բաքվում կայացած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման կարևոր թեմաներից մեկը եղել է Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության հարցը։ Իլհամ Ալիևն ամփոփիչ մամուլի ասուլիսում որպես նվաճում նշել է Իսրայելից 4.85 միլիարդ դոլարի սպառազինություն գնելը։ Ալիևը նշել է, որ դա վերջնական ցուցանիշը չէ։ Իսրայելական կայքը հայտնել է, որ Բաքուն դիտարկում է իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՕՊ-ի համակարգ գնելու հարցը, որը նախատեսված է հրթիռներ ոչնչացնելու համար։ Ալիևը Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է, որ Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում ակտիվորեն համագործակցում է Իսրայելի հետ։ Ալիևի խոսքերով՝ այդ համագործակցությունն արդեն շարունակվում է մի քանի տարի։ Ալիևը համագործակցության ընդգրկուն լինելն ի ցույց դնելու համար հայտնել է, որ երկու երկրների միջև ստորագրվել են 4.85 միլիարդ դոլարի զենք գնելու մասին պայմանագրեր, որոնց մեծ մասն արդեն իսկ իրագործված է. «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և գոհ ենք համագործակցության այս մակարդակից։ Իսրայելն ու Ադրբեջանը համագործակցում են շատ ոլորտներում»։ Բաքվում, ի դեպ, ստորագրված փաստաթղթերը ակնհայտորեն ի ցույց են դրել այդ համագործակցության պոտենցիալը։ Դրանցից մեկով` կստեղծվի տնտեսական համատեղ հանձնաժողով, որը կնպաստի ապրանքաշրջանառությունը և դիվերսիֆիկացմանը։ Խոսք է գնում Ադրբեջանից Իսրայել նավթի արտահանման մասին է։ Օրակարգում են եղել`երկկողմ կապերը, գյուղատնտեսական ոլորտում, զբոսաշրջության էլ պոտենցիալի զարգացումը։ Ուշագրավ էր նաև տեղեկությունը, որ Իսրայելը դիտարկում է այն խողովակաշարին միանալու հնարավորությունը, որն Ադրբեջանից կառուցվում է դեպի Արևմուտք Միջերկրական ծովի գազահանքերից արդյունահանված իսրայելական գազն արտահանելու համար։ Այդ մասին Բաքվում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նրա մամլո ծառայության տարածած հայտարարությունում չի նշվում, թե Նեթանյահուն որ նախագիծն է նկատի ունեցել, սակայն խոսքը կարող է լինել Հարավային գազային միջանցքի մասին, որը կառուցվում է ադրբեջանական գազը Վրաստանի ու Թուրքիայի տարածքով փոխադրելու համար։ Իսկ Նեթանյահուն նշել է հետևյալը. «Այսօր մենք խոսում ենք ոչ միայն Ադրբեջանից Իսրայել նավթի վաճառքի մասին, որը մեր նավթային ներկրման կարևոր մասն է։ Մենք խոսում ենք ընդհանուր ենթակառուցվածքի օգտագործման մասին՝ գազի արտահանման և իսրայելական գազի արտահանումն այն մեծ խողովակաշարին միացնելու հարցը, որի կառուցումը ներկայումս ընթանում է Ադրբեջանից դեպի Թուրքիա»։ Այսպիսով, Ալիևի քայլերի տրամաբանությունը միանգամայն հասկանալի են: Նա ոչ միայն դաշնակիցների փնտրտուքի մեջ է, այլև մի քանի միլիարդ դոլարի զենք գնելով` ցույց է տալիս Հայաստանին ու Ռուսաստանին, որ կարող է այլ տեղի էլ զենք ձեռքբերել: Թերևս, Ալիևի դեմարշն է ստիպել, որ Ռոգոզինը կրկին շտապի Բաքու՝ քննարկելու Հայաստանին «Իսկանդերների» մատակարարումը... ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը աշխատանքային այցով մեկնում է Բաքու, որտեղ կայանալու է ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողով, հայտնում է Kommersant-ը, տեղեկացնելով` «Ռոգոզինը հանդիպելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկման հիմնական թեման լինելու է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի աշխարհաքաղաքական գլխավոր հակառակորդին՝ Հայաստանին, «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մատակարարումը»։ Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ վաղը Ռոգոզինը կնվիրի բանակցություններին... «Ընդհանուր համագործակցության հարցերի քննարկումից բացի օրակարգում առանձնացված է երկու միջոցառում․ փոխվարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ և բանակցություններ զենքի արտահանման վերաբերյալ, որին մասնակցելու է նաև ռազմա-տեխնիկական համագործակցության գծով Դաշնային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Բոյցովը»,-գրում է թերթը։ Բացի այդ պարբերականի տվյալներով՝ Բաքվում կայանալու է ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողով։ «Ռուս բանակցողների հիմնական խնդիրներից մեկը կլինի պարզաբանելը Ռուսաստանի դիրքորոշումը՝ կապված այս տարի Հայաստանին «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ մատակարարելու հետ։ Ադրբեջանցի գործընկերները շատ բացասական են արձագանքել իրադարձությունների նման զարգացմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում»,-ասվում է հոդվածում։ Ահա, թե ինչպես են ռուսները շտապում «նեղացած» Ալիևի սիրտը շահել: Հավանաբար, ռուսների պատասխանը մեր «Իսկանդերին» կլինի` ևս մի քանի միլիարդ դոլարի զենքի վաճառքի նոր համաձայնագրերի շուրջ պայմանավորվածությունները Բաքվի հետ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Գառնիկ Դանիելյանի հարցից Փաշինյանը հունից դուրս եկավ․ «Ա ինչի եք ջղայնանում» (video) Էդ էր համապատասխանում ՀՀ պետական շահերին․ ինչու՞ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներ (video) Աղվան Վարդանյանը երկու հիշեցմամբ «ստորացրեց» Փաշինյանին (video) ՍԴ-ի դատավորներին ամենադաժան պատիժն է սպասվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, դու անգամ տղամարդու պես մահանալու շնորհք չունես․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video) Ջերմուկի մոտակայքում էտման աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին մահացել է Ամբակում Գրիգորյանը այս պահին իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները. ՔԿԾ #ՀԻՄԱ․ Հրթիռներն արձակված են․ Իրանը խիստ զգուշացրել է Ալիևին․ Ռոբերտ Մարգարյան (video) Աղվան Վարդանյանը «հոգեխանգարմունքի» հասցրեց Փաշինյանին (video) Խաղաղ հավաքին ընդառաջ ԱԱԾ հայտարարության տարածումը երկու նպատակ ունի. Քրիստինե Վարդանյան Qatar Airways-ը չեղարկել է միայն դեպի Երևան նախորդ գիշերվա թռիչքը. Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանումը Երևանում դպրոցականից գումարի շորթման դեպքի հանգամանքները պարզվում են, ձեռնարկվել են միջոցներ Լարված իրավիճակ Փաշինյան-Արծվիկ Մինասյան հարցուպատասխանին (video) Ես անձամբ դժգոհ չեմ Գրիգորի Մինասյանից․ Խաչատուր Սուքիասյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Փաշինյանն արձագանքեց Ալիևի հայհոյանքներին (video) «Արմ Կոնսուլը» պահանջում է պատասխանատվության ենթարկել պատգամավոր Գագիկ Մելքոնյանին Աշոտիկին փողոցում տեսե՞լ եք․ մենք բոլորս Աշոտիկ ենք․ Արա Վարդանյան (video) Թրամփը պետք է հաղթի, ես չեմ կարող 4 տարի տեսնել ու լսել Քամալային. Մասկ Արմավիրում բախվել է 2 VAZ մակնիշի ավտոմեքենա․ կան տուժածներ ՀՀ նախագահը Գրիգոր Մինասյանին ազատեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am