Ռեստորանս ու ճոխ ծախսերս գաղտնի թող մնան

Գաղտնի են պահելու, թե որքան են Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված Գնումների մասին օրենքի խնդրահարույց նախագիծը: Նախագիծն ընդունվեց 77 կողմ, 2 դեմ, 22 ձեռնպահ ձայներով: Այն խնդրահարույց է այն առումով, գաղտնիացվում են ՀՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի և վարչապետի արարողակարգային ծախսերը: Այս անհեթեթությունը մեկնաբանվում է անվտամնգության նկատառումներով, սակայն անհասկանալի է, թե ինչպե՞ ս կարող է երկրի առաջին դեմքերի ծախսերի հրապարակումն ազդել նրանց անվտանգության վրա: Ասենք ինչ վտանգ կարող է սպառնալ, երբ մենք տեղեկանանք, թե նախագահականում որեւէ միջոցառման համար որքան գումար է ծախսվել, կամ ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի համար՝ քանի լիտր բենզին եւ այլն։ Եթե հարցը վերաբերեր օրինակ, թե որտեղ են ճաշում, կամ հանգստանում բարձրաստիճան պաշտոնատար անձինք, գուցե կարելի էր համաձայնել նախագծի հեղինակների հիմնավորման հետ։ Բայց խոսքը տվյալ դեպքում ծախսերի մասին է, իսկ այստեղ անվտանգության խնդիր փնտրելու համար անռվազն պետք է իշխանություն լինել։ Իրականում պարզ է, որ գաղտնիացմամբ մեկ նպատակ է հետապնդում, հանրությունից թաքցնել այն աստղաբաշխական, մարդկային երեւակայության մեջ չտեղավորվող ծախսերը, որոնք արվում են նշված գերատեսչություններում։ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ճշտեց. «Օրենքների արագ բերելու արդյունքում երբեմն չենք հասցնում ամբողջական ծանոթանալ: Մամուլում հրապարակումներ եղան, որ այս օրենքի համաձայն՝ ԱԺ նախագահի, վարչապետի եւ նախագահի ծախսերը դառնում են պետական գաղտնիք եւ այլեւս չեն լինելու թափանցիկ: Եթե մենք սխալ ենք հասկացել, խնդրում եմ որեւէ մեկը ճշտի, որովհետեւ դրանից է կախված մեր քվեարկությունը»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ տեղյակ չէր, որ իր ծախսերը գաղտնի են դառնալու: Նա արձագանքեց. «Ճիշտն ասած, ես դրանից տեղեկություններ չունեմ, այսօր թերթում եմ կարդացել: Նման բան, կարծում եմ, ԱԺ-ի համար չկա ու չկա»: ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը լուսավորեց․ «Խոսքը վերաբերում է միայն արարողակարգի գնումներին: Արարողակարգի գնումները իրականացվում են փակ մասով: Եթե մամուլին հավատում եք, օրենքներին էլ հավատացեք: Մոտ 1 ամսից ավելի է՝ էդ օրենքը կա, արդեն 3-րդ ընթերցում է գնում», ասաց նա հավելյալ պարզաբանելով․ «Զուտ արարողակարգինն է՝ որ ռեստորանում պետք է հաց ուտեն, երեք մարմինների համար փակ է»: Մինչդեռ հասկանալի է, որ իշխանությունը օրենքի հետ վարվելու է իր շահերից ելնելով եւ միայն «հաց ուտելու» տեղի մասին չէ գաղտնի պահվելու՝ որպես անվտանգության սպառնալիք։ Գալուստ Սահակյանն էլ Արամ Մանուկյանին վստահեցրեց, որ եթե հետագայում ռեստորանում հաց ուտի, տեղյակ կպահի իր արարողակարգի ծախսերից. «Այդտեղ որեւէ բան ես չեմ տեսնում»: Դահլիճում ծիծաղ առաջացավ։
Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am