Երևան-Սոչի մեկնող ուղևորներն 8 ժամ «պատանդառված» են մնացել, ինչով է զբաղված քաղավիացիան

«Utair aviation» ընկերության կողմից երեկ, ժամը 14։30-ին տեղի ունենալիք Երեւան-Սոչի ավիաթռիչքը ժամը 21։45-ի դրությամբ դեռեւս չէր կայացել: Պատճառը, ըստ ընկերության պաշտոնական ներկայացուցչի, ինքնաթիռի անսարքությունն էր, որն ի հայտ էր եկել դեռեւս Սոչիից Երեւան վերադառնալու ընթացքում: Այս հանգամանքը չէր խանգարել, որ ընկերությունը սահմանված ընթացակարգով ապահովի ուղեւորների գրանցման գործընթացը եւ մարդկանց ժամերով «պատանդ պահի» ինքնաթիռում` ամենեւին չանհանգստանալով, որ նրանց մեջ կանայք, երեխաներ եւ, վերջապես, առողջական լուրջ խնդիրներ ունեցողներ կան, որոնց անորոշ ժամանակով պատանդառությունը, մեղմ ասած, անօրինական էր: Մի քանի ժամ անց, այնուամենայնիվ, ուղեւորներին իջեցրել են ինքնաթիռից, սակայն չվերթի չկայանալու կամ որոշակի ժամանակով հետաձգվելու մասին ոչինչ չեն հայտարարել: Ուղեւորները չեն կարողացել հետ վերադարձնել իրենց տոմսերը եւ ստանալ ուղեբեռները: Այն, որ ընկերության ներկայացուցիչը չէր կարողանում պատասխանել, թե եւս որքան ժամանակ կպահանջվի ինքնաթիռի տեխնիկական անսարքության վերացման համար, գուցեեւ հասկանալի է: Սակայն ինչպե՞ս հասկանալ ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության, մեղմ ասած, անհոգի եւ միանգամայն պատժելի արարքը, որը, ի սկզբանե իմանալով, որ ինքնաթիռի հետ տեխնիկական խնդիրներ կան, ուղեւորներին հանգիստ խղճով «պատանդառում» է ինքնաթիռում, ապա միայն մտածում դրա տեխնիկական անսարքության վերացման մասին, որն էլ կարող է տասնյակ ժամեր տեւել: Չի բացառվում, որ առաջիկա տասը կամ քսան ժամերի ընթացքում դարձյալ հնարավոր չլիներ ինքնաթիռը թռիչքի պատրաստել, եւ, այնուամենայնիվ, ընկերությունն ուղեւորներին գոնե ազատ ընտրության հնարավորություն չի ընձեռել: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պարզ խաբեություն, որի առաջին քայլն սկսվում է ուղեւորների` տեղեկացված լինելու իրավունքի ոտնահարմամբ, ապաեւ՝ ազատության ամբողջական սահմանափակմամբ: Խաբեությամբ «գերեվարված» ուղեւորին ոչինչ չի մնում, եթե ոչ` ենթարկվել թռիչքն սպասարկող ընկերության խաղի կանոններին` հիմնված բացառապես սեփական բիզնես-շահերի պարզագույն հաշվարկի վրա` անգամ մեկ ուղեւոր չկորցնելու ամոթալի տրամաբանությամբ: Այսպես լինելու է միշտ, քանի դեռ պատկան մարմիններն զբաղված են ամեն ինչով, բացի իրենց բուն գործառույթներից: Եվ ինչո՞ւ հար եւ նման լրջագույն խնդիրներին մատների արանքով է նայում Քաղաքացիական ավիացիայի վարչությունը: Չէ՞ որ սա սեփական երկրի քաղաքացիների իրավունքների ամենակոպիտ ոտնահարում է, որը տվյալ դեպքում ուղեկցվել է պարզ խաբեությամբ, քանի որ ի սկզբանե ընկերությանը հայտնի է եղել ինքնաթիռի անսարքության մասին: realnews.am

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը Անդրանիկ Քոչարյա՛ն, պատժից չե՛ս խուսափելու. Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը (video) Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) Առը հա ձեր. դուք դեռ չգիտեք ձեզ ինչ է սպասվում իշխանափոխությունից հետո․ Մինասյանը՝ ՔՊ–ին (video) Իրանը սկսել է վերականգնել մարտական ​​գործողությունների հետևանքով վնասված նավթագազային օբյեկտները 19-ամյա կարգազանց վարորդի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՄՆ-ն Օմանի ծոցում կրակ է բացել իրանական տանկերի վրա Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի «անընդունելի» և «սադրիչ» հայտարարությունները Դուք բոլորդ Վահագն Ալեքսանյան եք դարձել, այ էդ կարգի իջել եք․ Քրիստինե Վարդանյան (video) Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am