Ինչո՞վ են զբաղվում մեր` Արցախի եւ Հայաստանի անվտանգության մարմինները

Մինչ մեր լրագրողներն ու տեղեկատվական ողջ միտքը զբաղված են նախկին ու ներկա լրագրողներ Ռուբեն Հակոբյանի եւ Վահե Մակարյանի շուրջ ծագած սկանդալով` իիիի՜նչ պայքարի դաշտ, Բաքվում երկու հայկական ազգանունով տրոյական ձիերի ստեղծած այսպես կոչված «խաղաղության պլատֆորմը» նոր բարձունքներ է նվաճել ու էս անգամ իր ցանցն է գցել մի տասնիննամյա արցախուհու` Լուսինե Ներսիսյանին, որը հարցազրույց է տվել վահան մարտիրոսյան կոչված շեղվածին ու «ք…ին.ազ-ին» եւ խոսել Արցախի հարցի խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտության մասին: Բայց այդ` սկայպով արված հարցազրույցում կան ձեւակերպումներ, որոնք, մեղմ ասած, այդ փոքրիկ աղջկա մտածողությանը համարժեք չեն (նա իր ֆեյսբուքյան էջում ոտանավորներ է գրում ու տարբեր պարզունակ մտքեր արտահայտում` տարբերությունն ակնհայտ է), դրանց մեջ համարյա դավաճանական շեշտադրումներ կան: Իհարկե, անվտանգության մարմինների խնդիրն է պարզել, թե ինչն` ինչպես է եղել, սակայն պետք չէ շտապել` միանալու աղջկան ոչնչացնող տարիքով տիկինների անեծքներին ու հիշոցներին: Քանի որ նա դեռ այնքան երիտասարդ է, որ դեռ կարող է սխալվել (չնայած նրա տարիքի տղաները ապրիլյան պատերազմում կյանքը տվեցին նրա համար), ու պետք է նրան ոչ թե ոչնչացնել, այլ դարձի բերել, ի տարբերություն Բաքվում գտնվող երկու «քյարթու» դավաճանների, որոնց անունները պարզապես պետք է մոռանալ: Ավելի շատ ինձ հետաքրքրում է, թե ինչով են զբաղվում մեր` Արցախի եւ Հայաստանի անվտանգության մարմինները` քաղաքական հայացքների համար մարդկանց զրույցի հրավիրելուց բացի (երգիչ Վահան Արծրունուն էին այդպիսի զրույցի հրավիրել օրերս), ինչու չեն զբաղվում իրենց բուն գործով` օրորոցում խեղդելով վահանմարտիրոսյանների, սյուզանջաղինյանների դավաճանությունը, կամ բարեկամաբար կանխելով Արցախում բավական հրապարակային անձ (գոնե սոցիալական ցանցերի մակարդակով) Լուսինե Ներսիսյանին, ով հանգիստ շփվում էր նաեւ ադրբեջանցի օգտատերերի հետ, ինչու նրան չէին զգուշացնում հնարավոր սադրանքներից, բա դա ո՞ւմ գործն է: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Օմանի ծոցում կրակ է բացել իրանական տանկերի վրա Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի «անընդունելի» և «սադրիչ» հայտարարությունները Դուք բոլորդ Վահագն Ալեքսանյան եք դարձել, այ էդ կարգի իջել եք․ Քրիստինե Վարդանյան (video) Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am