Ռոհանին 2017 թվականի սկզբին կայցելի Ռուսաստան
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ռուսաստան կարող է այցելել 2017 թվականի հունվարին։ Ռոհանիի ռուսական այցը տեղի կունենա մոտ մեկ ամիս անց։ Դեկտեմբերին նախատեսվում է, որ Մոսկվա է մեկնելու Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ նախապատրաստելու համար Ռոհանիի այցը Ռուսաստան։
