Հալեպը փրկվեց, բայց կրակը Թուրքիային է այրելու. Վեջիհ Ջյուզդան

Թուրքական Sendika.org կայքում հրապարակվել է Թուրքիայի հետագա կյանքի և Հալեօի ազատագրման մասին հոդված: Հոդվածի հեղինակը Վեջիհ Ջյուզդանն է, ով հոդվածը վերնագրել է այսպես՝ Հալեպը փրկվեց, բայց կրակը Թուրքիային է այրելու: Նա մանրամասներ է ներկայացնում Հալեպի ազատագրման և դրա շուրջ Թուրքիայում առաջացած հիստերիայի մասին: Ինչպես գրել է՝ Սիրիայի երկրորդ ամենամեծ քաղաքի ազատագրումը նշանակում է ամբողջ սիրիացի ժողովրդի փրկությունը՝ աշխարհի չորս կողմը սփռված հալեպցիների գլխավորությամբ, և խորհրդանշում ջիհադականներին պարտությունը: Ըստ սյունակագրի՝ Հալեպի ազատագրումից ի վեր համացանցը ողողվել է քաղաքի բնակիչների ուրախությամբ ու 5 տարվա արյունալի կռվից հետո Հալեպում խաղաղության հաստատումը փաստող տեսանյութերով, թուրքական ԶԼՄ-ներն ու բարձրաստիճան պաշտոնյաներն անդադար հանդես են գալիս Հալեպը «փրկելու» կոչերով և ոչ մի կերպ չեն հաշտվում Ասադի բանակի տարած հաղթանակի հետ: «Ի վերջո սիրիական բանակը, 2016թ.-ի դեկտեմբերին կարողացավ վերահսկողություն սահմանել ամբողջ Հալեպի վրա, որը ջիհադականների ձեռքում էր գտնվում 2012թ.-ից ի վեր: Ամբողջ այս ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, շահարկելով Հալեպում ամենաքիչը 1 միլիոն խաղաղ բնակչի գտնվելն ու ամեն պահի նրանց՝ որպես պատերազմի փախստականներ Թուրքիայի սահմանի մոտ կուտակումներ գոյացնելու վտանգը, կարողանում էր միգրացիոն ճգնաժամի հարցով հաղթաթուղթն իր ձեռքին պահել: Հաեպից գրոհայինների մաքրումն էլ ավելի խորացրեց «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման և  Թուրքիայի կողմից ղեկավարվող «Եփրատի Վահան» գործողությանը մասնակցող ջիհադականների միջև եղած տարածքային անդունդը: Մինչդեռ Թուրքիայի համար իրական վտանգը Հաթայ-Քիլիս-Անյթապ երթուղով վրայով ձգվող ահաբեկչական գիծն է լինելու: Թուրքիան որոշի այս խմբավորումներին իր սահմաններից ներս թողնել՝ Թուրքիան կանգնելու է մի մեծ վտագի առջև: Կարճ ժամկետներում դա կարող է պատճառ դառնալ Թուրքիայի տարածքում այս խմբավորումների միջև բախումների, իսկ ավելի լայն ժամանակահատվածում դա կարող է լինել Թուրքիայի՝ «Ջեմհաթ ան Նուսրայի» կողմից թիրախավորվելու կամ Թուրքիայում Լիբանանի օրինակով քաղաքացիական պատերազմի սկզբի պատճառ», գրել է նա:    

դիտվել է 40 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Օմանի ծոցում կրակ է բացել իրանական տանկերի վրա Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի «անընդունելի» և «սադրիչ» հայտարարությունները Դուք բոլորդ Վահագն Ալեքսանյան եք դարձել, այ էդ կարգի իջել եք․ Քրիստինե Վարդանյան (video) Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am