Կարեն Կարապետյանը նոր նշանակում է կատարել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել Նարեկ Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելու մասին: Այս մասին որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում: Վարչապետի որոշման մեջ ասվում է. "Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Նարեկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ"։
