Եթե այդ խնդիրը չի լուծում, ապա դաշինքը աջակցում է գործող իշխանությանը. Պետրոս Մակեյան

Քաղաքացիական պայմանագիր, Լուսավոր Հայաստան ու Հանրապետություն կուսակցությունների դաշինքը գնահատում ենք նորմալ, բայց հաշվի առնելով Հայաստանում արմատացած ընտրական ավանդույթները եւ համակարգը, մասնավորապես, որ առ ոչինչ է դարձել ընտրությունն ու գործում է թվանկարչությունը, չի կարծում, թե դաշինքը կիրագործի հայտարարված նպատակը՝ այն է՝ իշխանափոխություն: Այս մասին մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Հիշեցնենք, որ մամուլը բազմաթիվ անգամներ գրել է, որ Պետրոս Մակեյանը նույնպես կանդամակցի այդ դաշինքին .<<Հայաստանում ընտրական համակարգը առոչինչ է ու կատարվում է թվանկարչություն:Այդպիսի դաշինքները չեն հաջողելու ընտրության միջոցով իշխանափոխություն իրականացնել: Այսպիսի դաշինքները լավագույն դեպքում 5 տոկոսը հաղթահարելու խնդիրներ են լուծում Մենք մեր կուսակցությունում քննարկել ենք ու եկել այն եզրահանգման, որ պետք է ստեղծվի մի այնպիսի ուժային կենտրոն, որը հնարավորություն կստեղծի իրավիճակ փոխել, հանրությանը ազդակներ հաղորդել եւ ուժային հստակ կենտորն ձեւավորել, որի դեպքում իրական գործընթացներ կընթանան՝ ուղղված իշխանափոխությանը: Այն, ինչ կատարվեց ձեր ասած եռյակի դեպքում, բավարար չէ իմ ասած խնդիրը լուծելու համար, անհրաժեշտ է, բայց ոչ բավարար>>,- ասաց Մակեյանը: Իսկ ինչ պետք է անի դաշինքը ուժային կենտրոնի վերածվելու ու իշխանափոխություն իրականացնելու համար հարցրեցինք.<<Կարծում եմ, որ էլի ուժեր  պետք է միանան, անհատներ, մտավորականներ, հայտնի մարդիկ ու դա վերածեն շարժման, հզոր շարժում, որը կբերի իշխանափոխության: Այլապես նման մի քանի դաշինքներ իրար դեմ կպայքարեն, որոնց մի մասը Սերժ Սարգսյանի բարի կոմքով պառլամենտ կմտնի>>: Հիշեցնենք, որ երեք ուժերի  կոալիցիոն համաձայնագրում նշվում է,որ իրենք բաց են ու կարող են այլ ուժեր եւս միանալ, անդրադառնալով այդ դրույթին, Մակեյանը նշեց, որ պետք է այդ ուժերը նախաձեռնողականություն ցուցաբերեն.<<Եթե իրենք սկսել են գործընթացը, ապա պետք է նախաձեռնեն այդ դաշինքի համալրման գործընթացը, շարունակեն այն: Եթե գաղափարական համախմբում են մասն գալիս, ապա Հայաստանում ոչ գաղափարական միավորման, եւ անգամ էչ էլ դաշինքների խնդիր կա, կա միայն ժողովդրին իշխանությունը վերադարձնելու խնդիր, նախաձեռնողները պետք է հասկանան, որ եթե այս խնդիրը չեն լուծում, աջակցում են գործող իշխանությանը>>, ասաց Մակեյանը: Անդրադառնալով Լլեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ ցուցակը գլխավորելու հայտարարությանը  եւ պատասխանելով մեր հարցին, թե առաջին նախագահը այս ընտրություններին կկարողանա լայն կոնսոլիդացիա ապահովել, ինչպես 2008-ին էր, Մակեյանը պատասխանեց.<<Կարծում եմ ՀԱԿ-ը մեկ փոքրիկ միավոր է, որը կարող է այդ ուժային կենտրոնի մասը կազմել, անկախ նրանից, թե ով կղեկավարի, թե չի ղեկավարի, մենք Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններին տեսանք, թե ինչ կշիռ ունի հիմա ՀԱԿ-ը, 1 տոկոսից էլ քիչ ձայներ եւ դա 8 տարվա <<աշխատանքի>> արդյունքն էր>>: Անի Սահակյան

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am