Հրաշալի տղա է. Խուան Մատան՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
«Չեմ կարծում, թե Մխիթարյանն իմ անմիջական մրցակիցն է։ Մենք տարբեր ֆուտբոլիստներ ենք և կարող ենք միասին խաղալ։ Մնացածը որոշում է մարզիչը։ Նա ընտրում է այն կազմը, որը լավագույնը կլինի թիմային արդյունքի համար։ Շատ ուրախ եմ, որ վերջին շրջանում Հենրիխը հիանալի խաղ է ցուցադրում։ Նա հրաշալի տղա է և լիովին արժանի է խաղալ մեկնարկային կազմում», - «IB Times»-իփոխանցմամբ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան հայտարարել է, որ չի մրցակցում Հենրիխ Մխիթարյանի հետ մեկնարկային կազմում տեղ ունենալու համար։
