Բանակցում են «էշը թարս հեծնածների» հետ

Հրապարակը գրում է.ՀՀԿ-ն, ըստ լուրերի, որոշել է լուծել Վանաձորում առկա իրավիճակը՝ կոտրել ավագանու 3 խմբակցությունների՝ ԼՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՎԿ-ի բոյկոտի որոշումը: Նախատեսում են առաջիկայում հանրահավաք հրավիրել ու մասսաների «պահանջով» ցույց տալ, որ վանաձորցիները սատարում են Ասլանյանին, համարում են լեգիտիմ քաղաքապետ՝ հընթացս անարգանքի սյունին գամելով բոյկոտողներին՝ քաղաքի կառավարմանը խոչընդոտողներին: «Լինելով ՀՀԿ անդամ, կարող եմ ասել, որ մեր կուսակցությունն այս պահին Վանաձորում հանրահավաք կազմակերպելու կարիք չունի: Մեր խոսքը հասանելի է, մեր գործելակերպն ակնառու է, մենք էս պահին զբաղված ենք մեր ամենօրյա աշխատանքներով, բնակչության հետ շփմամբ, քաղաքում աշխատանքներ կատարելու գործավարությամբ, բամբասանքների մակարդակներից էլ՝ դուրս»,-մեզ ասաց Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը: Լուրեր կան նաեւ, որ Ասլանյանը շարունակում է բանակցել, ինչպես վանաձորցիներն են ասում՝ «էշը թարս հեծնած» ավագանիների կամ նրանց մերձավորների հետ, որ գան նիստին: Նա ուզում է մինչեւ նոր տարի հրավիրել այդ նիստը: «Ես ոչ պարոն Մամիկոնյանի անձնական դաշտ մտնելու իրավունք ունեմ, ոչ էլ Մարուքյանների կամ այլ մարդկանց եւ նույնիսկ չեմ էլ ուզում մտնել: Գիտեք, թե որտեղ են սկսվում եւ ավարտվում իմ իրավունքները, եւ կարիք չկա հիշեցնել այդ մասին»,-ասաց Օհանյանը: Ի դեպ, Ասլանյանն օրեր առաջ Ֆեյսբուքում գրել էր. «Ես, որպես վանաձորցի եւ որպես համայնքի ղեկավար, չեմ կարող թույլ տալ, որ իմ համաքաղաքացիներին որեւէ բացասական պիտակավորում անեն` դավաճան, ուխտադրուժ… Դեմոկրատիայի նկատմամբ հայհոյանք եմ դիտում բոլոր այն դրսեւորումները, որոնք մարդկանց խոսքի ազատությունը կամ ընտրություն կատարելու իրավունքն ուզում են համապատասխանեցնել այս կամ այն կուսակցության գաղափարների հետ»:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը Անդրանիկ Քոչարյա՛ն, պատժից չե՛ս խուսափելու. Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը (video) Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) Առը հա ձեր. դուք դեռ չգիտեք ձեզ ինչ է սպասվում իշխանափոխությունից հետո․ Մինասյանը՝ ՔՊ–ին (video) Իրանը սկսել է վերականգնել մարտական ​​գործողությունների հետևանքով վնասված նավթագազային օբյեկտները 19-ամյա կարգազանց վարորդի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՄՆ-ն Օմանի ծոցում կրակ է բացել իրանական տանկերի վրա Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի «անընդունելի» և «սադրիչ» հայտարարությունները Դուք բոլորդ Վահագն Ալեքսանյան եք դարձել, այ էդ կարգի իջել եք․ Քրիստինե Վարդանյան (video) Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am