ԱԱԾ-ն չի հասցնում

Հայկական Ժամանակը գրում է.Ազգային անվտանգության ծառայությունը չի հասցնում չեզոքացնել ադրբեջանական հատուկ ծառայությունների գործոությունները, որոնց մինիմում պատակը Հայաստանի քաղաքացիներին հայ-ադրբեջանական խաղաղարար կեղծ պլատֆորմին միացնելն է, մաքսիմումը` Բաքու մշտա­կան բնակության տեղափոխելը: Մինչ ՀՀ երկու քաղաքացի մի քանի օր աոաջ հայտարա­րում էին, որ իրենք մտադրություն չունեին մեկնել Բաքու կամ միանալ որևէ պլատֆորմի, տեղեկություն ստպցվեց, որ արցախցի երիտասարդ քաղաքացիական ակտիվիստ է միա­նում նույն այդ պլատֆորմին: Ինչպես հայտնի է Ադրբեջանը գործում է անցյալ տարի Երևանից ընտանիքով Բաքու տեղափոխված անձնավորու­թյան միջոցով, որն աշխատանքի է անցել ադրբեջանական իշխանական լրատվամիջոցոմ: Նա հայ-ադրբեջանական խաղաղության պլատֆորմին միանալու պատրվակով ինտերնետային կապ է հաստատում ՀՀ քաղաքացիների հետ, զրուցում պատերազմի, Հայաստանի, Աղրբեջանի, Ղարաբաղի մասին և ձայնագրում կամ տեսագրում իր զրույցը: Ենթադրվում է, որ զրույցը սկսվում է ««ոչ» ասենք պատերազմներին, կոռումպացված իշխանություններին, «այո» ասենք ժողովուրդների միջև բարեկամությանն ու խաղաղու­թյանը» և նման այլ համամարդկային արժեքների համա­տեքստում: Հաջող կոնտակտ հաստատելով խոսակցությու­նը հասնում է Բաքու տեղափոխվելու դեպքում դրամական և այլ նյութական մեծ խոստումների: Այնուհետև նշյալ անձնա­վորությունը ադրբեջանական կայքում հրապարակում է այս կամ այն ՀՀ քաղաքացու հետ իր զրույցից որևէ հատված կամ որևէ այլ իրեղեն ապացույց և հայտարարում, որ Հա­յաստանից եւս մեկը միացավ իրենց պլատֆորմին: Երեկ արդեն երրորդ դեպքը արձանագրվեց, երբ սույն ծուղակն ընկած ՀՀ քաղաքացին (Արցախում բնակվող ակտիվիստոհին, որը, ըստ որոշ տեղեկությունների, մի քանի ժամ անցկացրել էր ԼՂՀ ԱԱԾ-ում) հրապարակայնորեն հայ­տարարեց, որ տեղի է ունեցել թյուրիմացությռն, ինքը որևէ պլատֆորմի չի միանում և այլն: Այս թեմայով նախորդ հոդվածում ենթադրել ենք, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները աշխատում են տարբեր երկրներում քաղաքական ապաստան գտած ՀՀ քաղաքացիների հետ: Այսօր արդեն ակնհայտ է, որ թիրա­խում նաև ՀՀ և ԼՂՀ քաղաքացիներն են: Նաև գրել ենք, որ Հայաստանի ԱԱԾ-ն նույնպես պետք է աշխատի այդ քաղա­քացիների հետ, որպեսզի այս պրոցեսը կանգնեցնի: Պարզվում է ԱԱԾ-ն իսկապես աշխատում է ՀՀ քաղաքա­ցիների հետ, բայց դա անում է ԿԳԲ-ական հին և հարազատ ոճով: Արևմտյան կրթությամբ, ԱԱԾ երիտասարդ պետը, ըստ երևույթին, դեռ չի հասցրել բարեփոխումներ անել հիմ­նարկում և աշխատանքային նոր, քաղաքակիրթ ոճ մշակել: Ի՞նչ է անում ԱԱԾ-ն: ԱԱԾ-ն կարծես թե ցուցակագրել է բո­լոր այն ակտիվ քաղաքացիներին, մշակութային-հասարակական գործիչներին, ովքեր տեսականորեն հնարավոր է միանան հայ-ադրբեջանական խաղաղության պլատֆորմին: Դրանք առաջին հերթին ընդդիմադիր հայացքներով հայտնի մարդիկ են: Քանի որ ամենասուր ընդդիմադիրները, որոնցից կարելի է նաև ծայրահեղ քայլեր սպասել, համակ­րանք են տածում«Սասնա ծոերի» նկատմամբ, ապա ցուցակի առաջին հորիզոնականում հենց նրանք են Սասնա ծռերին այս կամ այն կերպ աջակցածները: Կարծում ենք, հենց այս համատեքստում է օրեր աոաջ ԱԱԾ զրույցի կանչվել երգահան Վահան Արծրունին: Նա ոչ միայն հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և անթա­քույց համակրում է «Սասնա ծռերին», այլև ամռանը Ազա­տության հրապարակում մասնակցում էր ժիրայր Սեֆիլյանի տարեդարձին նվիրված հեղինակային երգի երեկոյին: Երեկ հայտնի դարձավ, որ նույն օրերին ԱԱԾ է հրավիրվել քանդակագործ Հարութ Կարապետյանը: Վերջինս, դատե­լով իր ֆեյսբուքյան էջից, նույնպես համակրում է «Սասնա ծռերին»: Ի տարբերություն Վահան Արծրունու, Հարութ Կա­րապետյանը հրաժարվել է զրույցի բանավոր հրավերից և օրենքով սահմանված կարգով պահանջել է իրեն ծանուցա­գիր ուղարկել: Դրանից հետո հեռախոսի մյուս ծայրում գտն­վողը անցել է հայտնի նավթալինոտ ճնշման ձևերին. «Արա, դու երևի չհասկացար որտեղից են զանգում, ԱԱԾ-ից են զանգում, դու կապիկություն ես անում»,- քանդակագործի պատմելով ասել է նա: 21-րդ դարի Հայաստանի կրթված քաղաքացուն այս նախադասությամբ այլևս չես ահաբեկի: «Դուք պարտավոր եք ինձ հետ հարգանքով խոսել: Ես ոչ մե­կի հետ պարտավոր չեմ հանդիպել առանց ծանուցագրի, այլևս չզանգահարեք ինձ»,- պատասխանել է քանդակա­գործն ու անջատել հեռախոսը: Էլ ում է ԱԱԾ-ն հրավիրել զրույցի, ով է վախեցել֊գնացել, իսկ ով իրեն գրագետ եւ ար­ժանապատիվ պահել հայտնի չէ: ԱԱԾ ցուցակում թերևս հաջորդը ընդդիմադիր կուսակ­ցությունների անդամներն են, ընդդիմադիր քաղաքացիա­կան ակտիվիստները: Կարծում ենք խոսքը իրականում այն­քան էլ մեծ թվով մարդկանց մասին չէ, քանի որ այս դաշտի 50 տոկոսը, եթե ոչ ճնշող մեծամասնությունը ԱԱԾ բոլորո­վին այլ ցուցակներից են, իսկ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հետ ԱԱԾ-ն առհասարակ որևէ աշխատանք չի տանի, հույսով, որ նրանք կտեղափոխվեն Բաքու` «բացելով իրենց իրական դեմքը»: Այնուամենայնիվ, սույն մարտավարությունը արդյունա­վետ չի թվում: Համենայնդեպս այն ժամանակ, երբ Վահան Արծրունուն հարցնում էին, թե ինքը ինչ կապ ունի « Հիմնադիր խորհրդարանի» հետ և ինչ միջոցներով է ապրում, արցախցի ակտիվիստը տեսակապով Բաքվի հետ էր խոսում: Իսկ գուցե արժե Հայաստանի և Արցախի բնակչությանն ուղղված կո՞չ տարածել, որտեղ կլինեն կոնկրետ անձանց նկարները և Բաքվից նրանց գործունեության նկարագրու­թյունը: Եթե ԱԱԾ-ն պատվից ցած է համարում նման կոչը, որովհետև նաև իր պատճառով է այդ անձը հայտնվել Բաքվում, դա կարող է անել ՊՆ-ն, ոստիկանությունը կամ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նա­խարարությունը: Որևէ պետական գերատեսչություն: Ի վերջո, ՀՀ քաղաքացիները պարտավոր չեն դեմքով ճանաչել Բաքվում աշխատանքի տեղավորվածին եւ կարող են զրույցի բռնվել ցանկացածի հետ ցանկացած թեմայով: Այդ դեպքում առնվազն մարդկանց հեռախոսով ԱԱԾ հրավիրելու ծիծաղելի գործելաոճի կարիքը չի լինի, մինչեւ տեսնենք` Գեորգի Կուտոյանի ֆլետչերյան կրթությունը ին­չով կարող է օգտակար լինել ժողովրդին և պետությանը: Օրվա մյուս հապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:  

դիտվել է 19 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Օմանի ծոցում կրակ է բացել իրանական տանկերի վրա Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի «անընդունելի» և «սադրիչ» հայտարարությունները Դուք բոլորդ Վահագն Ալեքսանյան եք դարձել, այ էդ կարգի իջել եք․ Քրիստինե Վարդանյան (video) Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am