Ամենաչքնաղի, ժիլետի եւ ռաբիսի տիրույթում

Իշխանությունը մի այնպիսի մերկացնող համակարգ է, որին ինքնամղումով ծառայելու անհագ նկրտումները ցանկացածի եւ հատկապես նորահայտ կարիերիստների բացահայտում է մինչեւ ամենախորքը, վեր հանում նրա քողարկած հատկանիշները՝ գողական, քյարթու, ռաբիս, կենցաղային, հիպնոսական ու այլ։ Գուցե ակամայից է ազատություն տրվում զսպված սովորույթներին, պահի ազդեցությամբ ու թելադրանքով, երբ հատկապես գալիս է ճիգերը չխնայելու,տերերին անձնուրաց ծառայելու պահը։ Օրինակ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի մոտ առանձնակի շեշտված էր մատային ժեստիկուլացիան ու հիպնոսական հայացքը, էլ չենք խոսում մասնագիտական հատուկ բառապաշարի հղկված գործածության մոլուցքի մասին, որը ելույթի առաջին րոպեներից լսարանին տեղափոխում էր անելանելի լաբիրինթոս։
Արդարադատության երիտասարդ նախարարուհի Արփինե Հովհաննիսյանի մոտ եւս նկատելի է մերկանալու աստիճան ինքնաբացահայտումը,  որքան էլ զարմանալի է ռաբիսի սիրահար է։ Ապօրինի հարստացման մասին նոր օրենքի քննարկման ժամանակ նախարարուհու ելույթի առաջին րոպեներից հորդում էր ինքնաբավ հեգնանքը բոլորի ու ամենքի հանդեպ։ Այնինչ կարելի էր մի քիչ նրբանկատ գտնվել ու տարբերվել արմատացած սովորույթներից, հնամաշ պաթետիկայից, հոխորտանքներից, դասեր տալու անծածուկ ցանկությունից։ Կարելի է չէ՞ գոնե իր կողմից «մեծահարգ» Կարեն Կարապետյանի ոճային ժիլետներին աչք գցել ու սթափվել նոր կառավարության որդեգրած ոճային «էտալոնից»։ Բայց ոչ, նա պատրաստ է ժամեր ու օրեր շարունակ ԱԺ ամբիոնը ճոճել, տղայական իրոնիայով «ուբիդիտ» անել, որ հենց օրենքն էր պակասում, որպեսզի բացահայտեն պաշտոնյաներին ապօրինի հարստացման համար, նա ոչ միայն մեխանիզմներ է մշակել, այլեւ նման անձանց համար քրեական պատասխանատվություն է սահմանել 3-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով կամ երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
Մինչդեռ ում հայտնի չէ, որ այսօր հազվադեպ բացառությունները հանած, բոլոր պաշտոնյաներն էլ ենթադրյալ կասկածյալներ են, ինչպես է ստացվում, որ միայն պաշտոնյաներին է հաջողվում կարճ ժամանակում հարստանալ, որ միայն պաշտոն ունեցող մարդը կարող է մտածել բիզնես գործունեություն ծավալելու մասին եւ այլն։ Սա այնքան ակնհայտ է, որ անգամ ծիծաղել է նոր հեծանիվ հորինել ու թատրոն բեմադրել «ապօրինի հարստացողների» դեմ պայքարի թմբկահարումով։ Նկատենք , որ ի հեճուկս ՀՀԿ-ի կարիերիստների «պահպանողականության» եւ հին ավանդույթները շարունակելու պատրաստակամության, խորհրդարանում միմյանց դիմելու նոր թրենդ է նկատվում, ամեն մեկը իր յուրօրինակությամբ փորձում է գերազանցել իր նախորդներին։
Օրինակ Սեյրան Սարոյանի համար Արամ Մանուկյանի ինտելեկտը «կուլտուրական մարդու» բնորոշումը ստացավ, Արփինե Հովհաննիսյանի թեթեւ ձեռամբ Կարեն Կարապետյանը կնքվեց իբրեւ «մեծահարգ» վարչապետ, Տիգրան Ուրիխանյան էլ Արփինե Հովհաննիսյանին կոչեց «երկրագնդի ամենաչքնաղ նախարար»։ Բայց նույն բարյացակամությունը չնկատվեց Նաիրա Զոհրաբյանի դեպքում, նա անխնա գրոհ ձեռնարկեց նախարարի դեմ ու դատափետեց պաշտոնյաներին, այն պարագայում, երբ իր ղեկավարած կուսակցությունում միլիոնատերերի պակաս չի զգացվում։«Մեր պաշտոնյաների գերակշիռ մասը տոկոսով փող տվողներ են, այսինքն իրենց անօրինական եկամուտը փորձում են լեգիտիմացնել: Պաշտոնյան պետք է ընտրի՝ ինքը պաշտոնյա է, թե լոմբարդի աշխատող, վաշխառու, չենջի աշխատող: Նա իրավունք չպետք է ունենա տոկոսով փող տալ: Ում հարցնում ես՝ ասում են իմ աշխատանքը հալալ քրտինքով է: Էսքան հալալ քրտինք էս երկրում որտեղի՞ց:Բոլորը միլիոնատեր են դառել հալալ քրտինքով»,- հեգնեց Նաիրա Զոհրաբյանը:
Անի Սահակյան

դիտվել է 192 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am