Նոր տհաճ «անակնկալ» Սերժ Սարգսյանի համար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Известия-ի հետ զրույցում, ասել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները Սանկտ-Պետերբուրգում կայանալիք գագաթաժողովի ժամանակ կքննարկեն կազմակերպության անդամ երկրների սահմաններին ՆԱՏՕ-ի աճող ակտիվությանն արձագանքելու քայլերը. «Մենք պետք է հստակ հասկանանք, թե ի՞նչ է տեղի ունենում մեր սահմանների շուրջ, ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն սպառազինություն ուղարկում, ենթակառուցվածք ստեղծում և հավելյալ չորս գումարտակ տեղակայում Արևելյան Եվրոպայում.. Ինչի՞ համար է դա արվում: Ի՞նչ նպատակ է դա հետապնդում, ի՞նչ է փոխվում ընդհանուր անվտանգության ոլորտում և ինչպե՞ս պետք է մենք արձագանքենք, որ հետո ուշ չլինի: Հենց այս մասին է լինելու հանդիպումը...»։ Փաստորեն, ՀԱԿՊ-ը, որի անդամ է նաև Հայաստանը, պատասխան է պատրաստում ՆԱՏՕ-ին: Կազմակերպության անդամ երկրների ղեկավարները դեկտեմբերի վերջին կայանալիք գագաթնաժողովում քննարկելու են իրենց գործողությունների ծրագիրը Արևելյան Եվրոպայում Հյուսիսատլանտյան դաշինքի ակտիվացման պայմաններում: Հայտնի է, որ գագաթնաժողովը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-ին, այժմ ընթանում է դրա նախապատրաստման աշխատանքը: Բորդյուժան ուղղակի սպառնում է. «Մենք չենք կարող լռել և ոչինչ չձեռնարկել՝ կողքից նայելով, թե ինչպես են մեր հարևան երկրները չափից ավելի զենք լցնում ու զորախմբեր տեղակայում»: Այսօր առայժմ պարզ չէ, թե նախկին Խորհրդային Միության տարածքում ստեղծված ռազմական դաշինքն ինչ քայլեր կարող է ձեռնարկել՝ ՆԱՏՕ-ին հակազդելու համար: Պարզապես հիշեցնենք, որ ավելի վաղ՝ անցած հոկտեմբերին, Երևանում կայացած հանդիպման ժամանակ, Բելառուսի նախագահը հայտարարել էր, թե անհրաժեշտ է միջազգային ասպարեզում ծանրակշիռ դարձնել ՀԱՊԿ-ը: «Մենք պետք է ավելի լուրջ մակարդակի հասնենք, որպեսզի մյուս ռազմական միավորումները մեզնից չվախենան, բայց՝ հարգեն»,- հայտարարել էր Բելառուսի նախագահը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, արձագանքելով այդ հայտարարությանը, «Իզվեստիա»-ին ասել է՝ «ռազմական հզորություններն ավելացնելու մասին առայժմ խոսք չկա, մեր ունեցածը մեզ բավարար է»: Ըստ Բորդյուժայի, առաջիկա հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները նաև մտքեր են փոխանակելու միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ, մասնավորապես, կենտրոնանալով Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների վրա: Հայտարարվում է, որ այս գագաթնաժողովին ի վերջո կորոշվի նաև կազմակերպության ղեկավարի փոփոխության հարցը, որը ձգձգվում է արդեն շուրջ մեկ տարի: Նկատենք, որ դեռ անցած դեկտեմբերին ակնկալվում էր, որ ռոտացիոն կարգով կառույցի նոր գլխավոր քարտուղար կնշանակվի Հայաստանի ներկայացուցիչը: Վերջին պահին, սակայն, ՀԱՊԿ խորհուրդը որոշեց մեկ տարով էլ երկարաձգել Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը: Հարցը չլուծվեց նաև անցյալ հոկտեմբերին՝ Երևանում կայացած հանդիպման ժամանակ: Ղազախստանի նախագահը հիվանդ լինելու պատճառաբանությամբ Երևան չժամանեց, Հայաստանի նախագահն էլ, առանց պատճառները մանրամասնելու, հայտարարեց, թե հարցը կքննարկվի դեկտեմբերի վերջին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում: Թե ինչու նման՝ առաջին հայացքից ընթացակարգային հարցի շուրջ կառույցն արդեն մեկ տարուց ավելի է չի կարողանում համաձայնության գալ, լռում են բոլորը: Սակայն ռուս փորձագետները պնդում են՝ ժամանակն է, որ իր դիրքն ամրապնդելու համար ՀԱՊԿ-ն անցնի կոնկրետ գործողությունների: Այս շարքում առաջին հերթին նշվում է Սիրիան, առայժմ՝ մարդասիրական օգնության տեսանկյունից: «Օրինակ, ինչու՞ չկազմակերպել Սիրիային գոնե հումանիտար օգնության տրամադրումը ՀԱՊԿ-ի միջոցով»,- հարց է տվել ՄԳԻՄՕ-ի ռազմաքաղաքական կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը, ընդգծելով՝ այդ գործում պետք է իրենց լուրջ ներդրումն ունենան ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները: «Որպեսզի կառույցը դառնա անդամ երկրների անվտանգությունն իրապես ապահովող ինստիտուտ, անհրաժեշտ է, որ մասնակիցները չվախենան քաղաքական որոշումներ ընդունելուց: Խորհրդային անցյալին վերադառնալու մտավախությունն այս կամ այն չափով բարդացնում է ռազմական համագործակցությունը»,- իր հերթին պնդել է «Քաղաքական տեղեկատվության կենտրոն»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը: Չմանրամասնելով, թե հատկապես ինչ ոլորտում և ինչ հարցերի շուրջ են Մոսկվայում քաղաքական որոշում ակնկալում՝ ռուս փորձագետը, միևնույն ժամանակ, ընդգծել է՝ «Առայժմ ՀԱՊԿ-ն ընդամենը մի կառույց է, որտեղ առաջին հերթին Ռուսաստանն է ապահովում դաշնակիցների պաշտպանությունը»: Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովում ընդունվելիք որոշումները` կարող են բարդ վիճակում դնել Հայաստանին: Մեր երկիրը ՆԱՏՕ-ի հետ ունի որոշակի համագործակցություն, իսկ դա նշանակում է` միանալով ՀԱՊԿ-ի որոշումներին` էլ ավելի խորացնել Հայաստանի առանց այն էլ մեկուսացվածության աստիճանը: Թամար Բագրատունի

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները. նա Ռուսաստանի բացարձակ թշնամին է. Զատուլին Նիկոլը Սյունիք է մտել, գիտե՞ք՝ ինչ վիճակի են հասցրել տեղի բնակիչներին․ Հովհաննիսյանը՝ Սիսիանից (video) Ռուսաստանը դարձել է ԱՄՆ-Իրան պատերազմում գլխավոր հաղթողը. Հարիս Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը քառագլուխ պատերազմի Նիկոլի դեմ մի պայքար ունեն․ Աղաջանյան (video) ՌԴ նախագահը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին Ադրբեջանը կրկին հիստերիայի մեջ է․ ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին Եթե աշխարհում չպետք է լինի հայկական Շուշի, ո՞ւմ է պետք այսպիսի աշխարհը. Տիգրան Քոչարյան Իրականում ինչպես է Ռուսաստանը պատասխանել Նիկոլի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը․ Նահապետյան (video) Գոհար Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքացուն նվիրած տեսախցիկի փաստով ՌԴ պետական ​​հեռուստատեսությամբ Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը անընդունելի է․Ադրբեջանի ԱԳՆ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը Թող դրա պատասխանը Փաշինյանը Ռուսաստանին տա, թե չէ․․․ Տիգրան Աբրահամյան (video) Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը․ ժամը 19.00 հանրահավաք կլինի «Մակրոնի ու Փաշինյանի այդ պատկերը տեսնելուց հետո ինչի՞ց են նեղվել Բրիջիթն ու Աննան» (video) ՌԴ-ից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել #ՈՒՂԻՂ․ Ընտրություններին չմասնակցողները Նիկոլի կողմնակիցներն են․ Խոսրով Հարությունյան (video) Եկե’ք միասին տոնենք Հաղթանակի օրը ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան Եթե Ռուսաստանից հրաժարվեցինք, մի տարի հետո դառնալու ա Արցախ. Գագիկ Ծառուկյան (video) «Նիկո՛լ, էդ կացինը քեզ ամեն օր ավելի մոտ է». ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Արարատի մարզի դատախազը հրաժարական է տվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Փաշինյանի պաստառներն են փակցնում շենքերին․ Նարեկ Մանթաշյան (video) Չի ընտրվի Նիկոլը․ ինքը ո՞ւմ է պետք․ մի՛ ընտրեք նրան․ քաղաքացի (video) «Ասեմ՝ ինչպես է Սամվել Կարապետյանը հալուցինացիաների հասցրել Նիկոլին». Անժելա Թովմասյան (video) «Մոսկվա չգնալու համար Նիկոլն ամեն ինչ արեց, որ պլստա, թե չէ․․․»․ Գեղամ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am