Պուտինից «Բարեկամության» շքանշան ստացածը` ԱՄՆ պետքարտուղար. սպասե՞լ մեղրամիսի

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր հայտարարել են, որ քանի դեռ Ուկրաինայում իրավիճակը չի բարելավել, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան: «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները անհրաժեշտ կլինի կրկին երկարաձգել, չնայած մեզ համար ցանկալի կլինի ավելի լուրջ առաջընթաց տեսնել մինսկյան համաձայնությունների կատարման գործում», - ասել է Մերկելը՝ Բեռլինում Ֆրանսիայի նախագահի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: Ֆրանսիայի նախագահը նաև Սիրիայի իրադարձությունների, մասնավորապես՝ շրջափակված Հալեպում խաղաղ բնակչությանը հումանիտար օգնությունից զրկելու համար մեղադրել է Ռուսաստանին: «Առանց Ռուսաստանի չէր լինի սիրիական ռեժիմը», - եզրափակել է Օլանդը: Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդներն, այսպիսով, շարունակում են պնդել, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները պետք է շարունակվեն ուժի մեջ մնալ: Մինչ ԱՄՆ նորընտիր նախագահը կկողմնորոշվի` Ռուսաստանի հարցում և ավելի կոնկրետ հայտարարություններով հանդես կգա` Մերկելն ու Օլանդը, կարծես, ցանկանում են ամրապնդել իրենց դիրքորոշումը, ինչու չէ, նաև որոշակիորեն ազդել ԱՄՆ նորընտիր նախագահի դիրքորոշման վրա: Իսկ ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի պետքարտուղարի պաշտոնում կնշանակի Exxon Mobil ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Ռեքս Թիլերսոնին, որը համարվում է ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ առանձնահատուկ ջերմ հարաբերություններ ունեցող մարդ: «Կամքը, փորձառությունը, աշխարհաքաղաքական հարցերի ըմբռնումը Թիլերսոնին դարձնում են պետքարտուղարի հոյակապ թեկնածու»,- ասել է Թրամփը: Ընտրյալ նախագահի համար սա ամենասկզբունքային առաջադրումներից մեկն է: «Թիլերսոնն առաջ կտանի տարածաշրջանային անվտանգության գաղափարները՝ ուշադրության կենտրոնում պահելով ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերը»,- ասել է ընտրյալ նախագահը: Արձագանքելով Թրամփին՝ Թիլերսոնն ասել է, թե իր համար մեծ պատիվ է նրա առաջարկը, և ինքը կիսում է օտար երկրների հետ հարաբերություններում Միացյալ Նահանգների վարկը վերականգնելու և ազգային անվտանգության խնդիրներն առաջ տանելու՝ ընտրյալ նախագահի տեսլականը: Թրամփի թիմից մի պաշտոնյա, ով չի ցանկացել նշել իր անունը, ասել է, որ ընտրյալ նախագահը կանգ է առել 64-ամյա Թիլերսոնի թեկնածության վրա այն բանից հետո, երբ ստացել է ազդեցիկ հանրապետականներ, նախկին պետքարտուղարներ Ջեյմս Բեյքերի և Կոնդոլիզա Ռայսի, ինչպես նաև պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսի աջակցությունը: Ռեքս Թիլերսոնին արտաքին գերատեսչության ղեկավարումը վստահելու առաջարկն անխուսափելիորեն կթեժացնի Թրամփ-Ռուսաստան կապերի մասին քննարկումները: Թիլերսոնի ղեկավարած Exxon Mobil-ը Ռուսաստանում շատ ակտիվ բիզնես է վարել նախքան այդ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սահմանումը, իսկ դրանից հետո էական նյութական կորուստներ է կրել: Ինքը՝ Թիլերսոնը մի քանի անգամ քննադատել է պատժամիջոցների քաղաքականությունը: Ուկրաինական իրադարձություններից առաջ՝ 2013-ին, անձամբ Վլադիմիր Պուտինը «Բարեկամության» շքանշան է շնորհել Թիլերսոնին, ինչպես Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում է ասված՝ «վառելիքի արդյունահանման և էներգետիկայի բնագավառում երկու երկրների համագործակցության հարցում նշանակալի ավանդ ներդնելու համար»: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Թիլերսոնի պաշտոնավարման օրոք Մոսկվան և Վաշինգթոնը կհաստատեն փոխշահավետ հարաբերություններ: Թրամփը և Թիլերսոնն առաջին անգամ հանդիպել են 90-ականներին: Այն ժամանակ Exxon ընկերությունը զբաղված էր Սախալինում ու Ռուսաստանի Հեռավոր արևելքում նավթային բիզնեսով: 2011-ին կապերն ընդարձակվել են․ այդ ժամանակ էլ Exxon-ը «Ռոսնեֆտ»-ի հետ կնքել է Սիբիրում և Արկտիկայում հորատման աշխատանքներ կատարելու պայմանագիր, որի արժեքը կազմել է մոտ 3 միլիարդ 200 միլիոն դոլար: Սակայն պատժամիջոցների հետևանքով այդ պայմանագրի իրագործումը սառեցվել է: Թրամփը 2017թ. հունվարի 20-ին ստանձնելու է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը: Սենատը պետք է հավանություն տա նախարարների պաշտոններում նորընտիր նախագահի առաջադրած թեկնածուներին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am