Ինչը ստիպեց Կճոյանին հրաժարվել

Մի քանի օր է` համացանցում տարածվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի մասին «Իրական Նավասարդ Կճոյան» ֆիլմը` թողարկված Aratta Cinema պրոդյուսերական կենտրոնի կողմից դեռևս 2012 թվականին: Ֆիլմը ցուցադրող youtube-յան էջում գրված է. ««Իրական Նավասարդ Կճոյան» ֆիլմն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի հետաքրքրական և վայրիվերումներով լի ճակատագրի մասին է: Մանկության տարիներից մինչև Օշականում բացառիկ մաշտոցյան դպրատան ստեղծումը, բանակային օրերից մինչև ՍԲ. Սարգսի տոնին նոր շունչ տալու նրա նախաձեռնությունը՝ իրենց հուշերով են կիսվում սրբազանի աշխարհիկ և հոգևոր ընկերները: Նավասարդ արքեպիսկոպոսի առօրյայից զարմանալի իրադարձություններ են հիշում նրա հարևանները»: Մոտ 50 րոպե տևողությամբ ֆիլմում բացառապես դրական փաստեր են ներկայացված հանրության շրջանում միայն սկանդալներով հայտնի Կճոյանի անցած ուղուց. «Իրական Նավասարդ Կճոյան» ֆիլմում սկանդալային արքեպիսկոպոսի սկզբունքորեն նոր պատկեր է ստեղծվում, որի մասին դժվար էր մտածելն անգամ՝ հետևելով Կճոյանի կյանքի մասին մամուլի հիշատակումներին: Հավանաբար, այս պատճառով է, որ Կճոյանը չի ցանկացել, որ ֆիլմը տարածվի, ինչպես ներկայացվում է լրատվականներում, թերեւս, սրբազանը ցանկանում է «ամբողջական» դարձնել ֆիլմը եւ հանրությանը ներկայացնել իրապես իրական Նավասարդ Կճոյանին, որի մասին բոլորս գիտենք: Ի դեպ, ֆիլմի գաղափարը պատկանել է արքեպիսկոպոսի ընկերներին, ովքեր պատրաստվում էին նվիրել այն Նավասարդ Սրբազանի 55-ամյակին: Տեղեկանում ենք, որ Կճոյանը ռեժիսորական կրթություն է ստացել Ռիգայում եւ դեռ մանկությունից մտքով անգամ չի անցել, որ հոգեւորական է դառնալու: Բայց հետեւելով բողոքական հոր վերջին պատգամին, նա քայլել է դեմի Ճեմարանի դռները .«Ճեմարան ընդունվելը ինձ համար կայծակի պես մի բան էր, ես պատրաստ չէի հոգեւորական դառնալ, եթե չանեի մեղք գործած կլինեի հորս հիշատակի առջեւ, ես բոլորովին այլ կյանք էի պատկերացնում» ֆիլմում լսվում է Կճոյանի ձայնը, ով պատմում է նաեւ, որ ճեմարանի ռեժիմին չէր դիմանում, «Մտածում էի՝ ի՞նչ անեմ, որ հեռացնեն ճեմարանից»: Ի դեպ, նա մանկությունից էլ սեր է ունեցել կրակելու հետ, ընկերներից մեկը պատմում է, թե ինչ ճշգրտությամբ է Նավասարդը սուտլիկ որսացել: Աշխարհիկ այլ հաճույքներում էլ նա իրեն զգում է ինչպես ձուկը ջրում՝ թենիս, լող, շաղմատ.«Պրոֆեսիոնալ է» բնութագրում են մտերիմները: Հատկանշական է, որ ֆիմը պատմում է սկսնակ Կճոյանի մասին, հասնում մինչեւ Օշականում վարդապետության տարիներ, ներկայացնում նրա կենդանասիրությունը, մարդասիրությունը, թե ինչպես է նա իր հեծանիվը նվիրել գյուղի փոստատարին, որպեսզի ոտքով չտանի նամակները, որ ամեն օր մտել է օշականցիների տները, նրանց կապել եկեղեցու հետ: Իսկ ահա, Բենթլիի, օֆշորի ու շքեղ նվերների, Կճոյանի իրական կյանքի ու կերպի մասին այստեղ լռում են: Մենք մանրամասնորեն չենք անդրադառնա ոչ հարյուրհազարանոց «Բենթլիին», ոչ «օֆշորային» զեղծարարության պատմություններին, որոնց մասին այնքան շատ է խոսվել եւ ոչ էլ նախկին վարչապետից նվեր ստացած զենքի պատմությանը: Սրանք, ընդամենը, անխուսափելի հետևանքներն էին, սպասելի ու ենթադրելի զարգացումները, հատուցումն այն կյանքի, որն ընտրեց Կճոյանը՝ իշխանության սպասարկուն, «հոտի» խնդիրներին անհաղորդ ու հասարակական-քաղաքական ակտիվ շրջանակներում իր գործունեության արդյունքում «ՀՀԿ-ական տերտերի» կարգավիճակ ստացած սրբազանը: Մի քանի անգամ նույնիսկ ստորագրահավաքներ կազմակերպվեցին Նավասարդ սրբազանին կարգալույծ անելու պահանջով ու մնացին անարձագանք: Քաղաքում տարածված հայտարություն-թռուցիկներում գրված էր. «Նավասարդ Կճոյան հոգևորականը ամբողջովին հեռացել է եկեղեցուց և ներքաշվել գողական կյանքի մեջ: Այս մարդուն իր« Բենթլիով» կարելի է տեսնել միմիայն մեծ բիզնեսի ներկայացուցիչների կողքին: Ո՞վ է երբևէ Կճոյանից հոգևոր հարցերի, իր հոտի խնդիրների մասին գեթ մեկ բառ լսել: Ո՞վ է նրան գեթ մեկ անգամ տեսել եկեղեցու կողքին»: Բայց նա անառիկ մնաց իր դիրքերում անգամ սիրելի վարչապետի հրաժարականից հետո: Հիմա էլ Կճոյանը մնում է հարթակում` քաղաքական էլիտայի կողքին: Թերեւս, այս «բացերը» լրացնելու համար է Կճոյանը կանխել ֆիմի ցուցադրումը, որպեսզի այն ամբողջական դառնա: Անի Սահակյան

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am