Ով է փոխարինելու Կարեն Անդրեասյանին

Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանի թեկնածուները ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին պետք է ներկայացվեն հնգօրյա ժամկետում: Ազգային ժողովը երեկ ընդունել է ՄԻՊ թեկնածուների առաջադրման կարգը, ինչը ենթադրում է, որ մինչև փետրվարի 9-ը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները պետք է ներկայացնեն թեկնածուներին: Հաստատված նոր կարգով միայն հանձնաժողովականներին է թեկնածու ներկայացնելու իրավունք վերապահված:Ազգային Ժողովի կուլիսներում վերջին մի քանի օրերին ակտիվ քննարկվում է մի քանի թեկնածություններ,որոշ հանձնաժողովականներ էլ իրենց մտադրությունների մասին արդեն բարձրաձայնել են ԱԺ ամբիոնից: Օրինակ նորաստեղծ Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատրաստվում է առաջադրել Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը. «Ես կարծում եմ, որ նա կարող է լինել  Մարդու իրավունքների լավագույն պաշտպանը՝ իր ունեցած փաստաբանական փորձով, խարիզմայով և մարդու իրավունքների վերաբերյալ իր մոտեցումներով»,- ԱԺ ամբիոնից հիմնավորեց Էդմոն Մարուքյանը: Ի դեպ, կուլիսներում նա իր քայլը հիմնավորում է Զարուհի Փոստանջյանի անդիմադրելի ցանկությամբ: Դժվար է ասել՝ պարոն Մարուքյանը այս առաջադրումով իրե՞ն է հումորի նյութ դարձնելու ցանկություն հետապնդել, թե՞ Զարուհուն, բայց Փոստանջյանի խորհրդարանական վարքագիծն ու ՀՀԿ-ականների տածած վերաբերմունքը նկատի ունենալով այս թեկնածությունը ոչ միայն կմերժվի հանձնաժողովում, որի անդամների մեծ մասը ՀՀԿ-ականներ են, այլ զվարճանալու նյութ կդառնա: ԲՀԿ-ում  ցանկություն կա առաջադրելու իրավապաշտպան Վարդան Հարությունյանի թեկնածությունը, սակայն տեղեկություններ կան, թե Հարությունյանը համաձայն չէ, քանի որ կարծում է, թե Հայաստանում հնարավոր չէ անաչառ ՄԻՊ աշխատել: ՀՀԿ-ում այս հարցի վերաբերյալ դեռեւս հստակություն չկա: Անցած շաբաթ քննարկումների կիզակետում հայտնվեց ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի անունը, այդ առիթով Ջհանգիրյանը  կտրուկ չարձագանքեց՝ նշելով, թե նման առաջարկ չի եղել, փոխարենը ՀԱԿ-ում իրար խառնվեցին ու Զուրաբյանը որոշեց Ջհանգիրյանի փոխարեն կտրուկ հերքել այդ հեռանկարը: Իշխանությունները, լավատեղյակների պնդմամբ, Ջհանգիրյանի թեկնածությունը շրջանառության մեջ են դրել, որպեսզի ՀԱԿ-ում վերջնական պառակտման ալիք բարձրացնեն: Քննարկվում է նաեւ երիտասարդ Արա Վարդեւանյանի թեկնածությունը, որին աջակցում է հատկապես ՀՀԿ երիտթեւը: Վարդեւանյանը հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանի ամուսինն է, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի խորհրդականը, ՀՀԿ-ում այս թեկնածությունը միանշանակ չի ընդունվում, քանի որ պատճառաբանում են, թե լայն ճանաչում չունի ու անփորձ է: Իշխանությունների համար  ամենառեալ եւ ընդունելի թեկնածուն այս պահին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն է,որը  մշտապես աչքի է ընկել իր անաչառ գնահատականներով մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում եւ առաջադեմ հայացքներով:  Այս թեկնածուին առաջադրելով Հանրապետականը փորձելու է ցույց տալ նաեւ, որ իր համար , նախ, իբրև թե այդքան էլ կարևոր չէ այդ պաշտոնում տեսնել ՀՀԿ-ամետ մեկին և որ ՀՀԿ-ի համար կարևոր է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կայացումը, ինչի վերաբերյալ վերջերս շատ քննադատության արժանացավ: Թեպետ Իշխանյանի թեկնածությունը դոմինանտ է դարձրել նաեւ իշխանությունների <<մարդը>> համարվող Վազգեն Մանուկյանի  փեսան լինելու փաստը: Նշենք, որ Ա.Իշխանյանը ղեկավարում է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»  իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը: Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո ՄԻ պաշտպանի հավանական թեկնածուների թվում իր անունը հնչեցնելու կապակցությամբ Ա.Իշխանյանը շտապել էր հերքել այդ լուրերը ՝  նշելով, որ բացառում է իր թեկնածության առաջադրումը: Սակայն հետագա մեկնաբանություններում կարծես չի բացառում: Այնուամենայնիվ , հիմա խոսվում է, որ նոր ՄԻՊ-ը պատոնավարելու է բավական կարճ ժամկետ, այ անցումային ՄԻՊ է լինելու, որովհետեւ 2017-ին քաղաքական վերադասավորումները չեն շրջանցելու նաեւ այս համակարգը ու կախված նոր  կազմից թերեւս հարկ է լինելու  նոր փոփոխության:Այնպես որ, հիմա իշխանությունը կարող է աջակցել ամենաանհավանական թվացող թեկնածուին: Անի Սահակյան

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am