Ազատ արձակել «հաց բերող» Արթուրին․ Բաց նամակ Կարեն Կարապետյանին

Հարգելի պարոն վարչապետ, Հռչակելով մի քանի ամիս առաջ «Հոգևոր Հայաստան»-ի ծնունդը, արժևորելով մեր երկրի հոգևոր կերպարն այսօր իսկ կայացնելու հրամայականը, մենք` մի խումբ մտավորականներս, մեր կոչը հղեցինք արժանավայել երկրում ապրելու այդ հավատամքը կրող համայն հայությանը: «Հոգևոր Հայաստան»-ը, որպես Զանգակատուն, առաքելություն ունի ցանկացած երևույթ ու գործ արժևորել Հայրենիքի բարձրագույն չափանիշներով: Ապրիլյան պատերազմի արդյունքներն ու դրան հաջորդած «Սասնա ծռերի» գործողությունները ստեղծեցին աննախադեպ իրավիճակ մեր պետականության ու ողջ հայության համար: «Հոգևոր Հայաստան»-ը դիմում է Ձեզ` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնած նոր ղեկավարի, ում հետ դեռ շարունակում է հույսեր կապել մեր քաղաքացիների զգալի մասը: Կոչ ենք անում վճռորոշ քայլեր ձեռնարկել Արթուր Սարգսյանի ինքնազոհ, մարդասիրական պոռթկման հանդեպ իշխանությունների դատապարտելի վերաբերմունքը կասեցնելու ուղղությամբ: Ժողովրդի կողմից «հաց բերող» առասպելական բնորոշմանն արժանացած բարձրագույն որակներ կրող այս հայորդին, լինելով հաշմանդամ, այժմ առողջական ծանր վիճակում է: Ստեղծված է խիստ վտանգավոր նախադեպ, ուղղված հայի ինքնության, բարոյականության, մեր ոգու վեհանձնության դեմ: Ձեզ բացառիկ հնարավորություն է ընձեռված հիմք դնել արդարացիության հաստատմանը` ազատ արձակելով Արթուր Սարգսյանին: Սա քաղաքական կամքի դրսևորման անհրաժեշտ ազդակ կհանդիսանա մեր երկրում ստեղծված հեղձուկ մթնոլորտը հաղթահարելու համար` Ձեր թիկունքին ունենալով հայ ժողովրդի, ինչպեսև «Հոգևոր Հայաստան»-ի աջակցությունը: Հարգանքով` Հասմիկ Պապյան - օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Խաչիկ Չալիկյան - ռեժիսոր, դրամատուրգ Եղիշե Պետրոսյան - երգահան, երաժիշտ Ռուբեն Կարապետյան - պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ դեսպան Վարդան Խաչատրյան - պատմաբան, ԵՊՀ դասախոս Արեգ Նազարյան - «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր, «Կիլիկիա» նավի նավապետի ավագ օգնական

դիտվել է 84 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Օմանի ծոցում կրակ է բացել իրանական տանկերի վրա Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի «անընդունելի» և «սադրիչ» հայտարարությունները Դուք բոլորդ Վահագն Ալեքսանյան եք դարձել, այ էդ կարգի իջել եք․ Քրիստինե Վարդանյան (video) Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am