Քոչարյանը կմասնակցի՞ ընտրություններին
Խորհրդարանական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի մասնակցել-չմասնակցելու մասին տեղեկությունը հնարավոր կլինի հստակեցնել Ամանորից հետո: Այդ մասին armtimes.com–ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը՝ ընդգծելով, որ այդ մասին դեռ հրապարակման ենթակա տեղեկություն չկա: Վերջինս դեռ նախորդ շաբաթ խոստացել էր, որ Քոչարյանի հետ կխոսի և այս շաբաթվա սկզբին այդ կապակցությամբ ասելիք կունենա: «Ինձ բազմաթիվ հարցեր են ուղղել այդ կապակցությամբ, և ես խոստացել եմ, որ կքննարկեմ իր հետ, ոչ թե ցուցակի, մասնակցության հետ կապված հարցեր, այլ ընդհանրապես՝ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը, ապա մամուլին կտեղեկացնեմ»,- ասել էր Սողոմոնյանը:
