Ռուսական հարձակումը շարունակվում է

«Թուրքական հոսքի» իրագործման ժամկետները կհստակեցվեն Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումից հետո, երեկ հայտարարել է «Գազպրոմի» կառավարման խորհրդի անդամ Օլեգ Ակսյուտինը։ ««Թուրքական հոսքը» նախատեսված է Թուրքիայի և Եվրոպայի հարավային և հարավարևելյան երկրների շուկաներ հավելյալ մատակարարումների ապահովման համար։ Նախագծի իրագործման ժամկետները կհստակեցվեն ռուս-թուրքական փոխհարաբերությունների նորմալացումից և երկրների միջև միջկառավարական համաձայնագրերի ստորագրումից հետո»,- ասել է նա։ Իսկ Անկարան, ինչպես նախկինում, «Թուրքական հոսքը» գնահատում է որպես կոմերցիոն նախագիծ և կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պետք է բանակցություններ անցկացնեն համաձայնագրի մանրամասների վերաբերյալ։ Նման հայտարարություն է արել Վաշինգտոնում թուրքական առաքելության ղեկավարի տեղակալ Թուգայ Թունջերը։ «Եթե Ռուսաստանը ցանկանում է բանակցություններ անցկացնել, մենք կարող ենք գալ և քննարկել դա… Երկու կողմերը պետք է նստեն և քննարկեն համաձայնագրի մանրամասները, ինչպես մենք դա արել ենք 10 տարի առաջ՝ «Երկնագույն հոսքի» պարագայում»,- ասել է Թունջերը։ Ռուսաստան-Թուրքիա տնտեսական, առևտրային փոխադարձ «սպառնալիքները» շարունակվում են... Թուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Ֆարուք Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում կարող է հրաժարվել ցորենի ներկրումից։ Դա կլինի Ռուսաստանի սննդային էմբարգոյի պատասխանը, որը մտցվել է «Սու-24» ինքնաթիռի միջադեպից հետո։ Չելիքը հայտարարել է, որ հրաժարվելով թուրքական բանջարեղենից ու մրգերից՝ Ռուսաստանը Թուրքիային զրկել է տարեկան 750 միլիոն դոլարից։ Նա ընդգծել է, որ թուրքական հարվածը կարող է լինել ավելի ուժեղ, քանի որ Անկարան գնում է միայն 1.1 միլիարդ դոլարի ցորեն. «Եթե մենք դադարեցնենք ցորենի ներկրումը Ռուսաստանից, ապա կհասցնենք շատ ավելի մեծ հարված։ Սակայն մենք դա չենք անի, մենք համբերատար ենք»։ Չելիքը Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներից ու քաղաքական հակամարտությունը չտարածել գյուղմթերք արտադրողների վրա։ Ռուսաստանը մեկ այլ անակնկալ էլ է նախապատրաստել Թուրքիայի համար` Պետդումայում առաջարկում են Թուրքիան ճանաչել ահաբեկչությանն աջակցող երկիր: Պետդումայի պատգամավոր, Կոմկուսի կենտկոմի քարտուղար Սերգեյ Օբուխովը կարծում է, որ անհրաժեշտ է Թուրքիան ճանաչել որպես ահաբեկչությանն աջակցող երկիր, իսկ եթե հաստատվի թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության մասնակցությունը Սինայում ռուսական A321 օդանավի կործանմանը, ապա ճանաչել այն ահաբեկչական։ Ռուսական հատուկ ծառայությունների տվյալներով՝ ռուսական օդանավում տեղի ունեցած ահաբեկչությունը կարող է պատրաստած լինել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը։ «Ինչ վերաբերում է ուղղակիորեն Թուրքիային, ապա, հաշվի առնելով մեր երկրին վաղուց պատերազմ հայտարարած ԴԱԻՇ-ի հետ Անկարայի հանցավոր կապերի մասին անհերքելի ապացույցները, Ռուսաստանը վաղուց պետք է նախաձեռներ Թուրքիան «ահաբեկիչներին աջակցող պետություն» ճանաչելու գործընթացը`դրանից բխող բոլոր միջազգային հետևանքներով»,- հայտարարել է Օբուխովը: Ռուս-թուրքական շարունակվող լարվածության ֆոնին ուշագրավ տեղեկություններ ի հայտ եկան Թուրքիայում հյուրանոցային տուրիզմի վերաբերյալ: Պարզվում է, Թուրքիայում վաճառքի է հանվել 1300 հյուրանոց: Ասել է թե, Թուրքիայի զբոսաշրջային ինդուստրիան ճգնաժամ է ապրում: Թուրքիայի հյուրանոցատերերը աճուրդի են հանել շուրջ 1300 հյուրանոց Էգեյան ու Միջերկրական ծովերի ափերին՝ կապված երկրում անվտանգության իրավիճակի վատթարացման ու Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամի հետ, գրում է Ստամբուլի Zaman թերթը: Պարբերականը նշում է, որ երկրի զբոսաշրջային ինդուստրիան ներկայում ապրում է իր պատմության մեջ վատագույն ճգնաժամը: Թերթը հյուրանոցների վաճառքի պատճառներ է նշում տնտեսական դժվարությունները, զբոսաշրջիկների թվաքանակի նվազումը եվրոպական երկրներից, ամրագրված համարների չեղյալ հայտարարումն ու հյուրանոցատերերի՝ բանկերին ունեցած պարտքերը: Պարբերականը գրում է, որ այդ հյուրանոցների ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 30 միլիարդ թուրքական լիրա (ավելի քան 10 միլիարդ դոլար): Ամենից շատ թվով հյուրանոցներ են վաճառքի հանվել Անթալիայում, որն առավել շատ է միտված դեպի ռուսական շուկան՝ մոտ 410 հյուրանոց, որից 120-ը՝ հինգաստղանի: Պարբերականի աղբյուրի խոսքով՝ ավելի քան 100 զբոսաշրջային ընկերություն ցանկություն է հայտնել դուրս գալ բիզնեսից: Համաձայն Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության վիճակագրական տվյալների՝ 2015թ. Թուրքիա այցելած ռուս զբոսաշրջիկների թիվը 2014-ի համեմատ նվազել է 18,6%-ով ու կազմել 3,65 մլն մարդ: Մետաքսյա  Շալունց

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am