Դատավոր Իշխան Բարսեղյանին բարոյական ճնշման են ենթարկում

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց նույն դատարանի արդեն նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ դատական առաջին նիստը: Իշխան Բարսեղյանը դատարանի դահլիճ բերվեց ոստիկանների ուղեկցությամբ:Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999թ. զբաղեցնելով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Դատարանում էր նաեւ մեղադրյալի աթոռին հայտնված դատավորի քեռին՝ Ժորա Սարբազյանը, որը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ Իշխան Բարսեղյանի «գլխին սարքել» են եւ որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Դատական նիստի ավարտից հետո էլ լրագրողների հետ զրուցում Վարդուհի Էլբակյանն ասաց, որ քրեական գործով նախաքննությունը տևել է 11 օր։ «Ես 17 տարվա փաստաբան եմ, և առաջին անգամ եմ հանդիպում դեպք, այն էլ՝ նման մեղադրանքներով, որ 11 օրում նախաքննությունն ավարտվի»,- նշեց նա: Այնուհետև ասաց, որ բարոյական խնդիր է տեսնում, որ քրեական գործը քննվում է այն դատարանում, որտեղ Իշխան Բարսեղյանը դատավոր է աշխատել: Նրա խոսքով՝ դատական նիստը կարող էր այլ վայրում անցկացվել կամ այլ դատարանից դատավոր գործուղվեր։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Օմանի ծոցում կրակ է բացել իրանական տանկերի վրա Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի «անընդունելի» և «սադրիչ» հայտարարությունները Դուք բոլորդ Վահագն Ալեքսանյան եք դարձել, այ էդ կարգի իջել եք․ Քրիստինե Վարդանյան (video) Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am