ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը պայմանավորված է եղանակային առանձնահատկություններով. Թ. Պողոսյան
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն այսօր նշեց, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ողբալի հետեւանքների է հանգեցրել: Ըստ նրա դա նշանակում է լիակատար կախման մեջ ընկել բնության երեւույթներից: Ինչպես ասաց՝ վերջին մի քանի շաբաթներին Վերին Լարսի անցակետի փակումը Հայաստանի տնտեսությանը շոշափելի վնաս է պատճառել: «Փաստորեն, ԵՏՄ-ի շրջանակներում մեր այսօրվա համագործակցությունը պայմանավորված է եղանակային առանձնահատկություններով եւ բնության երեւույթներով»,- նշեց պատգամավորը:
