Շատ ուշադիր եղեք.Վարչապետը՝Արծվիկ Մինասյանին
Վարչապետ Կարեն Կարապետյանը այսօրվա նիստում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց 10 օրում ներկայացնել առաջարկություններ բնապահպանության ոլորտում թույլտվությունների եւ լիցենզիաների մեկ միասնական համակարգի ներդրման, մեկ պատուհանի ծառայությունների տրամադրման կազմակերպման վերաբերյալ: Մ « Եկամսյա ժամկետում պետք ուսումնասիրվի եւ ներկայացվի տեղեկատվություն առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ, ներկայացնել առաջարկություններ ապօրինի ջրօգտագործումը բացառելու համար: Սա շատ կարեւոր հարց է: Պարոն նախարար, գիտեք, որ այս խնդիրը չափազանց կարեւոր է, ժամկետները նորմա՞լ են: Շատ ուշադիր եղեք, որովհետեւ էկոլոգիական խնդիրներ կարող ենք ունենալ»,-ասաց վարչապետը Արծվիկ Մինասյանին:
