Սերժ Սարգսյանի խոստովանությունը. պարտադրած երկրորդ պատերազմը ռեալ է

ԼՂ կարգավորման հարցով բանակցություններ չկան, նախօրեին Ստեփանակերտում մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ «Չասեմ բանակցություններ, վերջին լուրջ խոսակցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրով տեղի է ունեցել օգոստոսի 10-ին: Դրանից հետո որևէ լուրջ խոսակցություն խնդրի մասին չի եղել»,- մանրամասնել է նա: ԼՂ հակամարտության հարցով Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը այս տարի հանդիպել են երկու անգամ, վերջին հանդիպումը կայացել է մոտ 6 ամիս առաջ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, Սանկտ Պետերբուրգում։ Բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին նախօրեին խոսել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքականության ղեկավարները։ Օրերս տարածած համատեղ Հայտարարության մեջ Քերին, Լավրովն ու Էրոն Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին կոչ էին արել ճկունություն ցուցաբերել և վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ, զգուշացնելով՝ եթե առաջընթաց չարձանագրվի, նոր բախումների հավանականությունը շարունակելու է աճել, և կողմերը կրելու են դրա ամբողջ պատասխանատվությունը։ Հանգստյան օրերին առաջնագիծ այցելած Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ իրավիճակը սահմանում վերահսկելի է. «Առաջնագծում հատուկ լարված իրավիճակ չկա, սովորական իրավիճակ է, որը, կարելի է ասել՝ շատ ավելի հանդարտ է, քան մեկ տարի առաջ»: Իսկ թե ինչու է հատկապես հիմա նախագահը որոշել այցելել Ղարաբաղ, Սերժ Սարգսյանը բացատրել է՝ իր համար այցը պարտադրանք է. «Դա ներքին պարտադրանք է, որովհետև հիմա այն ժամանակահատվածն է, երբ և՛ զորքը, և՛ բնակչությունը, և՛ ԼՂՀ քաղաքացիներն արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու: Զորքը շատ կարիքներ ունի, և այդ կարիքները պետք է գնահատել, որովհետև մեր հնարավորությունները անսահմանափակ չեն, որպեսզի բոլոր հարցերը, բոլոր խնդիրները լուծվեն: Դրա համար պետք է կարիքները գնահատել, տեսնել՝ որն է առաջնայինը ու այդ խնդիրներին լուծում տալ: Ժամանակահատվածը սրանով է պայմանավորված»: Սերժ Սարգսյանը, ըստ էության, շարունակել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ազդարարած «ազգ-բանակ» գաղափարախոսությունը կյանքի կոչելու շրջանակներում պարզաբանումներ անել: Մի կողմից ապրիլյան քառօրյայից հետո բանակում արձանագրված բացերը, սխալներն ուղղելու հրամայականն է, որն իշխանությունը մեծ թափով լծվել է իրագործելու, մյուս կողմից Հայաստանի իշխանության գիտակցում է, որը պատերազմը ամենահավանական տարբերակն է: Ի՞նչ կարող է անել իշխանությունն այս պայմաններում: Բանակցային գործընթացը գոնե սովորական հուն` հանդիպումների ինտենսիվացման բերելու համար հարկավոր են քննարկման թեմաներ: Բայց ի՞նչ կարող են այսօր քննարկել Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը: Քառօրյա պատերազմից հետո հայկական կողմը իր պահանջներն է դրել, որպեսզի բացառվեն հետագա ռազմական գործողությունները, սակայն ադրբեջանական կողմը դրանք մերժել է: Բանակցային գործընթացն իսկապես փակուղի է մտել, և նոր չի մտել: Դեռ ապրիլյան պատերազմից առաջ էլ հայտնի էր, որ բանակցությունները փակուղում են հենց ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման, պայմանավորվածությունները չհարգելու ու նորանոր խոչընդոտներ առաջացնելու շարունակական պրոցեսների պատճառով: Հետևաբար, Սերժ Սարգսյանն այս իրավիճակում շատ լավ գիտակցում է, որ մնացել է պատերազմը, որն իհարկե «ելք» ու «երաշխիք» չէ, թե այն ինչ պայմաններում կարող է ավարտվել կողմերից որևէ մեկի համար, բայց փաստորեն, միակ «ռեալ հնարավորությունն» է, որքան էլ ցավալի լինի դա արձանագրել: Այսինքն, հայկական կողմն արձանագրում է, որ պետք է պատրաստ լինել ադրբեջանական կողմի պարտադրած երկրորդ պատերազմին: Թամար Բագրատունի

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am