Ապտակեցին Ռուբիկ Հակոբյանին

Երեկ պետք է կայանար ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի ասուլիսը։ «Դեկտեմբերի 13-ին ժ.13.00 ՀՀ ԱԺ 334 սրահում տեղի կունենա իմ մամլո ասուլիսը: Հրավիրում եմ հավատարմագրված բոլոր լրագրողներին»,- ասվում էր Ռուբիկ Հակոբյանի հայտարարության մեջ: Ըստ ամենայնի նա ցանկանում էր մեկ անգամ եւս արդարանալ օրեր առաջ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի հետ տեղի ունեցած միջադեպի առիթով, որովհետեւ ներողողություն խնդրելու համար նա կմոտենար ԱԺ ամբիոնին ու ներողություն կխնդրեր ոչ թե պատգամավորներից, ինչպես արեց միջադեպի հաջորդ օրը։ Խոսքը, հիշեցնենք, մի քանի օր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին էր, որի ժամանակ պատգամավորը Վահե Մակարյանին հեռացրել էր մարդկանց տեսադաշտից, տարել մի հարկ ներքեւ, որտեղ տեսախցիկներ չկան տեղադրված, եւ բռունցքներով հարձակվել նրա վրա։ Ապա երբ մամուլը աղմուկ բարձրացրեց, հաջորդ օրը խորհրդարանի ամբիոնից ներողություն էր խնդրել Ազգային ժողովից եւ վիրավորական արտահայտություններ արել լրագրողի հասցեին, ինչն ավելի է վրդովվեցրել լրագրողական համայնքին։ Ասուլիսի գաղափարը հավանաբար պատկանում էր Հանրապետական պատգամավորներին, որոնց հետ Ռուբիկ Հակոբյանը վերջերս ջերմագին հարաբերություններ ունի, ասուլիսից առաջ էլ նա ԱԺ ճաշարանում մի խումբ ՀՀԿ-ականների հետ ճաշում էր, նրանց թվում էին Գագիկ Մելիքյանը, Էդուարդ Շարմազանովը։ Տեղեկանալով, որ պատգամավորը պատրաստվում է նորից արծարծել այս թեման եւ ասուլիսի է հրավիրել, որպեսզի շարունակի լրագրողին ու լատվամիջոցը վարկաբեկելու իր ծրագիրը, Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները որոշեցին, որ ոչ ոք չպետք է ներկայանա այդ ասուլիսին։ Ի հեճուկս թերահավատների, բոյկոտը ստացվեց։ Հայաստանում բոյկոտները սովորաբար ձախողվում են, սակայն լրագրողական հանրույթը նախանձելի միասնականություն դրսեւորեց։ Իհարկե, դժվար է ասել՝ եթե Ռուբիկ Հակոբյանի փոխարեն որեւէ իշխանական պատգամավոր լիներ, էլի՞ էր հաջողվելու, կարողանալու՞ էին իշխանական լրատվամիջոցներում աշխատող մեր գործընկերները շրջանցելու ղեկավարների պահանջները, սակայն Ռուբիկ Հակոբյանը հիմա ոչ պակաս իշխանական է, նա իր պահվածքով, իր քվեարկություններով ու ելույթներով վերջին մեկ տարում ծալած ունի ցանկացած ՀՀԿ-ական պատգամավորի։ Եւ չնայած լուրեր կային, որ որոշ խմբագիրներ պահանջել են, որ իրենց լրագրողները մասնակցեն ասուլիսին, սակայն լրագրողները միասնաբար բոյկոտեցին այն, ինչի արդյունքում ասուլիսին մասնակցեցին միայն ԱԺ լրատվական ծառայության լրագրողները։ Այսպիսով՝ լրագրողական դաշտը մեծ ապտակ տվեց Ռուբիկ Հակոբյանին, որը նախկինում կրել է լրագրողի կոչումը, բայց այդպես էլ չի հասկացել, որ որեւէ հանգամանք չի արդարացնում լրագրողի նկատմամբ բռնությունը ու ցանկացած ոք պարտավոր է հարգել չորրորդ իշխանության ներկայացուցիչներին՝ անկախ այն բանից, թե իրեն ուղղված հարցը իր քիմքին հարմար է, թե ոչ։ Անի Սահակյան

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am