Տեռո՞ր, թե՞ Էրդողանի «շյուստրի» տրյուկները

Ստամբուլում դեկտեմբերի 10-ին երեկոյան տեղի ունեցավ հերթական ահաբեկչությունը, զոհերի թիվը հասել է 44-ի, ավելի քան 150 վիրավոր կա: Մահացած 44-ից 38-ը ոստիկան են, իսկ 8-ը` քաղաքացիական անձ: Ստամբուլի կենտրոնական «Բեշիքթաշ» թաղամասում գտնվող «Վոդոֆոն Արենա» մարզադաշտի դիմաց շաբաթ երեկոյան 400 կգ պայթուցիկով լի մեքենա էր պայթել, մեկ այլ պայթյուն էլ որոտացել էր մարզադաշտի հետևում գտնվող այգում՝ ահաբեկիչ մահապարտի միջոցով: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» կազմակերպությունը: Այժմ Թուրքիայում ձերբակալություններ են ընթանում։ Թուրքիայի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ` երկրի 11 նահանգներում անցկացված միջոցառումների արդյունքում 235 մարդ է ձերբակալվել ահաբեկչության հետ առնչություն ունենալու և քարոզչություն իրականացնելու կասկածանքով: Նույնպիսի մեղադրանքով ձերբակալվել են նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 199 անդամ, այդ թվում՝ կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչները: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, որը վարչապետի և մի քանի նախարարների մասնակցությամբ անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարը շարունակելու վճռականության մասին: Երկրի խորհրդարանում ներկայացված քաղաքական երեք կուսակցությունները հանդես են եկել ահաբեկչությունը դատապարտող համատեղ հայտարարությամբ: Այս հայտարարությանը չմիացած քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահադդին Դեմիրթաշը, որն արդեն մի քանի շաբաթ է բանտախցում է գտնվում, ևս դատապարտել է ավելի քանի չորս տասնյակ մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչությունը: Թուրքիայի տարբեր քաղաքներում հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ ահաբեկչության դեմ բողոքի քայլերթեր են անցկացվել: Աշխարհի պետությունների ղեկավարները ցավակցություններ են հայտնում Թուրքիայի իշխանություններին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ցավակցություն հայտնելով Թուրքիային՝ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Անկարայի հետ միասին պատրաստ է պայքարել ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ։ Մինչդեռ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Անկարային կոչ է արել Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունները հետաքննել իրավական պետության չափանիշներին համապատասխան։ Նա նաև հույս է հայտնել, որ Թուրքիան համաչափության սկզբունք կցուցաբերի ահաբեկչական գործողությունների մեղավորներին հայտնաբերելու դեպքում. «Կարող եմ ասել, որ բոլոր միջոցները, որոնք ձեռնարկվում են այս սարսափելի և դրամատիկ հակամարտությունը հետաքննելու նպատակով, պետք է համապատասխանեն իրավական պետության չափանիշներին և համաչափության սկզբունքին»։ Փաստացի, Մերկելն ակնարկել է, որ Թուրքիայում ահաբեկչությունները չեն հետաքննվում իրավական պետության չափանիշներին համապատասխան: Սա նշանակում է` Թուրքիայի իշխանություններին մեղադրել կամ իրավիճակից օգտվելու մեջ, «բարենպաստ» պայմաններում կրկին անցանկալիների ձերբակալություններ իրականացնել, կամ էլ` ենթատեքստում հենց Թուրքիայի իշխանություններին մեղադրել: Ի դեպ, չի կարելի բացառել, որ նմանօրինակ ահաբեկչություններն իրականացվում են հենց իշխանությունների աջակցությամբ և կամ գոնե իմացությամբ, որպեսզի իշխանությունը հիմք ունենա ձերբակալություններ իրականացնել: Թուրք ժողովուրդը չպետք է կասկած ունենա առ այն, որ մենք մինչև վերջ կպայքարենք ահաբեկչության դեմ, վստահեցնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Իսկ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ ահաբեկչական կազմակերպություններից ոչ մեկն էլ չի կարող հաջողության հասնել իր նպատակներին՝ լինի դա PKK-ը, ԴԱԻՇ-ը, Գյուլենի շարժումը։ Սոյլուն այդպես է մեկնաբանել Ստամբուլում գրանցված վերջին ահաբեկչությունը, ընդգծելով, որ ահաբեկիչներն, անկասկած, պատասխան կտան Թուրքիայի իրավապահ մարմինների աշխատակիցների զոհվելու համար. «Անկախ նրանից, թե ովքեր են ահաբեկչությանն աջակցել ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, նրանք պատասխանատվության կենթարկվեն իրենց հանցանքների համար»։ Թուրքիայի իշխանությունները վերանվանել են Ստամբուլում գտնվող այն վայրը, որտեղ տեղի է ունեցել 44 մարդու կյանք խլած ահաբեկչությունը, հաղորդում է Anadolu գործակալությունը։  Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում գտնվող «Վոդաֆոն» մարզադաշտի հարևանությամբ հատվածը, որտեղ դեկտեմբերի 10-ի ուշ երեկոյան «Քուրդիստանի ազատության բազեներ» ահաբեկչական խմբավորումն ահաբեկչություն է իրականացրել, թաղապետարանի խորհրդի որոշմամբ վերանվանվել է «Նահատակների բարձունք»: Մարզադաշտի հարևանությամբ այդ հատվածը բնակչության շրջանում հայտնի էր որպես «Բելեշի բարձունք»: Նկատենք նաև, որ վերջին 1,5 տարվա ընթացքում Թուրքիայում 31 ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, որոնց հետևանքով ավելի քան 450 մարդ է զոհվել, շուրջ երկու հազարը` վիրավորվել: Սա իսկապես, սարսափելի թիվ է: Թուրքիան մխրճվել է անկայունության և անկանխատեսելիության շարունակական փուլի մեջ: Սակայն խնդիրն այն է, որ ոչ ոք հստակ չի կարող ասել, թե արդյոք իշխանությունների «մատը խառը» չէ այդ ահաբեկչական գործողություններում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am