Խելոքացել են

Այսպիսով՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությանն ընդառաջ առաջին ընդդիմադիր միավորումը կամ դաշինքը իրականություն է։ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր», Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» եւ Արամ Զ.Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցություններն այսօր ստորագրեցին խորհրդարանական ընտրություններին մասնակցության հուշագիր։ Արդյունավետ գործակցության դեպքում կուսակցությունները հնարավոր են համարում հետագայում մեկ կուսակցության վերաճելը: Խորհրդարանական ընտրություններից առաջ այսպիսի միասնությունը միայն ողջյունի խոսքերի է արժանի,եթե նկատի ունենաք, որ անկախ Հայաստանի պատմության ընթացքում դաշինքներ են ձեւավորվել հաշվված անգամներ, սակայն այս դաշինքի դեպքում թերահավատությունն ավելի մեծ է, քանի որ ուժերից երկուսի միջեւ ոչ վաղ անցյալում գաղափարական խորը հակասություններ կային, որոնք չլուծվեցին, բայց դաշինքը այդուհանդերձ կայացավ։ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՔՊ-ի ու ԼՀ-ի ղեկավարները ամենավերջին խոսքերն էին հնչեցնում իրար հասցեին, մեղադրում «իշխանությունների մարդը» լինելու մեջ՝ փորձելով ապացուցել, թե իրենք են ամենաընդդիմադիրը, մեկը մյուսի հանդեպ սահմանեց անգամ ընդդիմության «չափորոշիչ» ՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի պահանջը, ինչն այդպես էլ տեղի չունեցավ։ Այսօր հուշագրի ստորագրության միջոցառման ժամանակ հնչած ելույթներից կարելի է հստակ արձանագրել, որ երեք ուժերը «խելոքացել» են, տաքարյուն հայտարարություններից զերծ մնացին ու երեւի թե այն պատճառով, որ հասկացան մինչ «կեղտեր » են ման գալիս դրսում, ներսում այն ամենաշատն է ու դաշինքն էլ՝ ամենախոցելին ։ Նկատենք, որ մինչեւ դաշինքի փաստացի արձանագրումը օրերս Արամ Սարգսյանն Ազատություն ռ/կի եթերում հայտարարեց, որ իրենց կարող են միանալ իսկական ընդդիմադիր ուժեր, թե որ ուժերին նկատի ուներ Սսարգսյանը ու ինչ չափիչով են այստեղ որոշելու որեւէ կուսակցություն իսկական, թե կեղծ ընդդիմություն է, նա չէր բացատրել։ Հուշագրում, երեք ուժերը անխոցելի մնալու նկատառումով չեն նշել, որ միայն այս կամ այն ուժերը կարող են միանալ դաշինքին, այդ անդամակցությունը տեղի կունենա կոնսենսուսով ու կդրվի քննարկման երեքի կողմից։ Արամ Սարգսյանն ինքն անձամբ բավականին զսպվածություն է հաղորդել իր խոսքին, նույնիսկ Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր լինելու հարցը թողնելով ժամանակի քննությանը.«Հայաստանի Սահմանադրությունը չի արգելում ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանին և ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանին քաղաքական գործընթացներում մասնակցության հայտ ներկայացնել և ծավալել ընդդիմադիր գործունեություն: Ես չեմ կասկածում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կծավալի ընդդիմադիր գործունեություն, Գագիկ Ծառուկյանի մասով՝ ժամանակը ցույց կտա: Գնահատականներ տալու խնդիր չեմ տեսնում, մեր գործունեությունը մենք չենք կապում այդ ուժերի հրապարակ մտնելով կամ չմտնելով և այդ ուժերի հետ հակադրություններ կամ հակասություններ տեսնելով: Մեր պայքարը գործող իշխանության դեմ է, որն աշխատում է մեկ սկզբունքով՝ փող ծախսել իշխանության գալու համար, իսկ իշխանության գալուց հետո փող աշխատել այդ իշխանությունը պահելու համար: Արդյունքում մենք մնում ենք աղքատ, և մեր խնդիրը այս իշխանությունը փոխելու մեջ է»,- ասաց Սարգսյանը: Եւս մեկ հանգամանք, որից երերում է, որ դաշինքում ինքնամաքրվելու խնդիր են հետապնդում։ Մենք մի առիթով գրել ենք, որ ամենեւին պատահականություն չէր նախագահական շրջանակների հետ ամուր կապեր ունեցող Թեւան Պողոսյանի միջամտությունն ու գինեխմության հրավերը Նիկոլ Փաշինյանին ու Էդմոն Մարուքյանին, ենթադրել էինք, որ նախապես էր խրախուսվում այս ուժերի համատեղ գործակցությունը։ Ահա, այսօրվա միջոցառման ժամանակ բոլորը հատուկ անդրադարձել են հարցին ու հայտարարել, որ տարաձայնությունները հարթվել են ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի ջանքերով։ Փաստորեն, այստեղ էլ են հասկանում, որ սլաքները պետք է այլ տեղ ուղղել, որովհետեւ քաղաքականության մեջ ոչինչ պատահականություն չի լինում։ Դե իսկ, Նիկոլ Փաշինյանին այս պարագայում մնում էր միայն հումոր անել.«Մենք հույս ունենք, որ ժողովուրդը 50+1 գոնե կտա», ապա կատակեց. «Ասում ա՝ ինձ էլ ինչ կտաս, կտաս, բայց լավ կլինի, որ 50+1 գոնե տաս»: Այստեղ են ասել՝ «ախորժակիդ քացախ», ՏԻՄ ընտրություններին մի քանի հարյուր ձայն հավաքելուց հետո այսպիսի հավակնությունը պարզպես պատանեկան երազկոտություն է։ Անի սահակյան

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am