Խիստ վտանգավոր ծուղակ

Անցյալ շաբաթ, այնուամենայնիվ, Համբուրգում՝ ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում, կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Հանդիպման նախաձեռնությունը համանախագահներինն է եղել: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հայկական կողմը չի ցանկանում Ադրբեջանի անարդյունավետ բանակցություններ վարել, քանի դեռ չի բացառվել ապրիլյան պատերազմի կրկնությունը: Իսկ որ նման վտանգ կա` պարզ է բոլորին: Սակայն միջնորդները շարունակում են բալանսավորված հայտարարություններ ընդունել` դիմելով իրենց կոչերը երկու կողմերին: Պաշտոնական Երևանին կարելի է հասկանալ, պատերազմը սկսել է ադրբեջանական կողմը, բայց Բաքուն նույնիսկ դրանից է այսօր հրաժարվում` իր մեղքը գցելով հայկական կողմի վրա: Մյուս կողմից` պաշտոնական Բաքուն մերժեց միջնորդների այն առաջարկները, որոնք ձեռնտու էին հայկական կողմին: Խոսքը վերաբերվում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի անձնակազմի ընդլայնմանն ու սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը: Այս պայմաններում, ի՞նչ կարող են քննարկեն Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն առաջիկայում, եթե, իհարկե, հաջողվի նման հանդիպում կազմակերպել: Համբուրգում լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառել մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը: «Բացառված չէ, բայց այդ կարգի հանդիպումները պետք է ավելի մանրակրկիտ պատրաստվեն, որովհետև մեր հարևան երկրից հնչում են հայտարարություններ հենց Համբուրգից առաջ, որ միջազգային իրավունքը ոչինչ է․․․»,- ասել է Նալբանդյանը: Նա նաև նշել է՝ Ադրբեջանն է հրաժարվում իր պարտավորություններից՝ «Ո՞վ է հրաժարվում, Ադրբեջանը, հայտնի չէ՞»: Այո, դա այդպես է: Բայց ո՞վ է բարձրաձայնում դրա մասին: Կամ` ինչու՞ չեն բարձրաձայնում: Ջոն Քերրին, Սերգեյ Լավրովն ու Ժան Մարկ Էրոն կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին վերսկսել բանակցությունները և հարգել նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու մասին: «Մենք համոզված ենք, որ նախագահները պետք է բարեխղճորեն և հնարավորինս շուտ ներգրավվեն բանակցություններում: Նախագահների շարունակական և ուղիղ երկխոսությունը, համանախագահների հովանու ներքո, շարունակում է վստահության ամրապնդման և խաղաղ գործընթացն առաջ մղելու առանցքային բաղկացուցիչը մնալ», - մասնավորապես, նշել են համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները: Ուժ չկիրառելու մասին արտգործնախարարների հորդորը ուղղված է Ադրբեջանին, պնդել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը: Բայց խնդիրն այն է, որ անհասցե հայտարարությունները «թև» են տալիս Ալիևին: Նա շարունակում է միջազգային հանրությանը շանտաժի ենթարկել` սպառնալով Ղարաբաղն ու Հայաստանը «գրավել ուժով»: Համբուրգում ղարաբաղյան խնդրին էր անդրադարձել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հայտարարելով, որ հակամարտության գոտում նոր դիտորդների տեղակայման շուրջ փոխհամաձայնություն ձեռք չի բերվել. «Այդ մասին պայմանավորվածությունը պետք է ամրագրվի ԵԱՀԿ-ի որոշմամբ, բայց որպեսզի դա իրականություն դառնա, կոնսենսուս է հարկավոր: Դիտորդների թիվը ավելացնելու շուրջ կոնսենսուս կա, սակայն, փոխհամաձայնություն չկա նրանց տեղակայման վայրի շուրջ: Իմ կարծիքով, նրանք պետք է տեղակայվեն շփման գծում, բայց այս հարցում դեռ կոնսենսուս չկա»: Փաստացի, Լավրովը հաստատել է, որ միջնորդների առաջարկները նորից մերժվել են: Այս պայմաններում` ադրբեջանական կողմի հետ հանդիպումները դառնում են անիմաստ, եթե ձեռք բերված պայմանավորվածություններն այդպես էլ մնում են թղթի վրա։ Ու՞մ պատճառով պայմանավորվածությունները չեն կատարվում, դա գիտեն բոլորը, բայց չեն բարձրաձայնում այդ մասին: Այսպիսով, Հայաստանն, իսկապես հայտնվել է բավական բարդ իրավիճակում: Բանակցություններից հրաժարվելու պատճառը պետք է հասցվի միջազգային հանրությանը: Դա այնպես պետք է իրականացվի, որպեսզի հայկական կողմը այժմ էլ չմեղադրվի Ղարաբաղյան բանակցություններից հրաժարվելու մեջ, ինչը Բաքուն կանի վստահաբար: Դա պետք է իրականացվի հայկական դիվանագիտության կողմից բավական լուրջ ու հետևողական աշխատանքի շնորհիվ: Թամար Բագրատունի

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am