ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը քաղցկեղի լիակատար բուժման նախագիծ ունեն

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն այս տարի Միացյալ Նահանգների համար ունի հատուկ խորհուրդ:

«Հանուն մեր սիրելիների, որոնց մենք կորցրել ենք, հանուն ընտանիքների, որոնք մենք դեռ կարող ենք փրկել, եկեք դարձնենք Ամերիկան այն երկիրը, որը մեկընդմիշտ կբուժի քաղցկեղը». Նախագահ Օբամայի խոսքերն ապրելու հույս տվեցին քաղցկեղով տառապող միլիոնավոր մարդկանց, այդ թվում եւ՝ Հայաստանում: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ միասին, Հայաստանը նույնպես գտնվում է քաղցկեղի հիվանդությունների բարձր աստիճան ունեցող երկրների թվում: «Յուրաքանչյուր տարի քաղցկեղից մահանում է 8 միլիոնից ավելի մարդ», – ԱՄՆ-ի Քաղցկեղի ազգային ինստիտուտի Գլոբալ առողջության կենտրոնի փոխտնօրեն Լիզա Սթիվենսի խոսքով, քաղցկեղը խլում է ավելի շատ մարդու կյանք, քան ՄԻԱՎ-ը, մալարիան ու թոքախտը միասին: Մինչեւ վերջերս քաղցկեղի բուժման հիմնական եղանակներն էին վիրահատությունն ու քիմիատերապիան. Այդ երկուսն էլ բացասաբար են անդրադառնում հիվանդի կյանքի որակի վրա, երկուսն էլ ծանր հետեւանքներով են հղի: Սակայն, կան նաեւ բուժման այլ եղանակներ, որոնց վրա եւ կենտրոնանալու է նախագահ Օբամայի եւ փոխնախագահ Բայդենի նախագիծը: «Մենք խոսում ենք յուրաքանչյուրի նկատմամբ անհատական մոտեցման մասին եւ հենց այդ ուռուցքից կազդուրման անհատականացված եղանակի եւ դեղամիջոցների մշակման մասին», – պատմում է Սթիվենսը: Հեռանկարային մեկ այլ ոլորտ է իմունաթերապիան. Բուժում, որի ընթացքում մասնագետներն օգնում են մարդու սեփական իմունային համակարգին օրգանիզմից դուրս շպրտել քաղցկեղածին բջիջները: «Իմունային համակարգը միանշանակ «տեսնում» է քաղցկեղի բջիջները եւ գիտակցում, որ դրանք նորմալ բջիջներ չեն: Մեզ անհրաժեշտ է սանձազերծել իմունային համակարգը, թույլ տալ, որպեսզի այն ինքը ոչնչացնի քաղցկեղի բջիջները», – ասում է Ջոնս Հոփքինսի համալսարանի մասնագետ Ուիլյամ Նելսոնը: ԱՄՆ-ի Քաղցկեղի ազգային ինստիտուտի ներկայացուցչի խոսքով, արդեն այսօր Միացյալ Նահանգներում գիտությունը շատ մոտ է գտնվում որոշ տեսակի քաղցկեղների բուժմանը: Ինչ վերաբերում է մի քանի տարվա ընթացքում քաղցկեղը լիակատար բուժման նախաձեռնությանը. «Եթե խոսքը գնում է քաղցկեղի բոլոր տեսակների բուժմանը, ապա երեքից հինգ տարի ժամանակահատվածը բավականին խիզախ է հնչում, սակայն, կարծում եմ, մենք պետք է լինենք խիզախ»: Անդրադառնալով քաղցկեղի կանխարգելմանը՝ Լիզա Սթիվենսը խորհուրդ տվեց օգտագործել բուսական սնունդ եւ հետեւել քաշին, սակայն եթե ցանկանում եք խուսափել քաղցկեղից, գլխավոր օրենքը մեկն է. «Ծխախոտ մի՛ օգտագործեք: Հենց սա է քաղցկեղը եւ մի շարք այլ հիվանդություններ կանխարգելող հիմնական կանոնը: Եթե չեք ծխում, մի՛ սկսեք, եթե ծխում եք՝ փորձեք դադարեցնել»: Ամերիկայի ձայն

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում «Այ, որ մռթիդ ուտեիր, այսօրվա խայտառակ հայտարարությունը չէիր անի»․ պատերազմի մասնակից (video) «Այ վարա՛կ, քեզ պետք է մեկուսացնել, դատե՛լ ցմահ»․ Էլեանորա Մանանդյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի ստացած դրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվի Պապիկյան Սուրո՛, քո նկարածի համար դու պետք է դատվես․ պատերազմի մասնակից (video) Սթափվե՛ք, Նիկոլը նոր սարսափելի աղետ է բերում․ Պարույր Հայրիկյանը զգուշացնում է (video) «Արա՛, ես միամիտ մտնեմ քո տուն, հաց ուտեմ, ախռանիկներդ ինձ կգյո*լեն»․ պատերազմի մասնակից (video) Մարզաշխարհով մենք այստեղ ենք․ մեր սպորտի վրա խաչ են քաշում․ Գագիկ Ծառուկյանը պետք է ազատ լինի, որ․․․ (video) Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ. Վահե Դավթյան Մեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումների Խայտառակ թալան․ այս թելիկների համար Նիկոլը 19 մլն․ դրամ է հատկացրել․ Էլեանորա Մանանդյան (video) Ինչ ասաց Գագիկ Ծառուկյանը դատավորին (video) Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Այս խարդախները պետք է պատասխան տան․ Բագրատ Եսայան (video) 6–ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած «Lexus»–ի վարորդը ձերբակալվել է. երեխան դուրս էր եկել բակում խաղալու Թուրք օգտատերերը սոցիալական ցանցերում քննարկել են Վարագավանքի ներկայիս վիճակը Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն է Արձակուրդում գտնվող քաղաքապետը կարո՞ղ էր ավագանու նիստ գումարել. իրավաբանի պարզաբանումը Հայկ Դեմոյանը հաղորդում է ներկայացրել՝ Լոնդոնից կես միլիոն դոլարով դուռ գնելու համար Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը կժամանի Հայաստան. Բաղայի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am