Հայաստանը Ռուսաստանի պալիգոնը դարձնելու կարևոր քայլն արված է

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից ստացել և հրապարակել է  Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին 2016թ. նոյեմբերի 30-ին ստորագրված համաձայագիրը (որը հասանելի է այստեղ): Ըստ համաձայնագրի և հրապարակված այլ տեղեկությունների, Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանը և ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսը միավորվում են զորքերի միացյալ խմբավորման մեջ: Միացյալ խմբավորման զորքերի կառավարումը իրականացնելու է միացյալ խմբավորման հրամանատարը, ում, ՌԴ նախագահի համաձայնությամբ նշանակելու է ՀՀ նախագահը: Պայմանագրով հստակ է անրագրվում է,որ   միացյալ զորքերի կիրառման պլանը մշակվում է 102-րդ ռազմակայանի ու միացյալ զորքերի հրամանատարության կողմից: Համատեղ զորքերի կիրառման որոշումը պետք է կայացնեն ՀՀ և ՌԴ գերագույն գլխավոր հրամանատարները՝ համատեղ: Միացյալ հրամանատարության պաշտոնական լեզուն լինելու է ռուսերենը: Խաղաղ ժամանակ միացյալ խմբավորման հրամանատարը ենթարկվելու է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին, իսկ պատերազմի (կամ դրա իրական վտանգի) ժամանակ՝ կամ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին կամ ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարին։ Թե կոնկրետ ո՞ւմ է ենթարկվելու միացյալ խմբավորման հրամանատարը պատերազմի կամ դրա վտանգի ժամանակ՝  որոշելու են ՀՀ և ՌԴ գերագույն գլխավոր հրամանատարները: Հենց այստեղ էլ թաքնված է հայ-ռուսական   միացյալ զորամիավորման ողջ ինտրիգն ու Հայաստանը ռուսական պալիգոն դարձնելու  վտանգավոր քայլը: Պայմանագրով որևէ կերպ սահմանված չէ, թե ինչ է լինելու, երբ երկու երկրների գերագույն հրամանատարները չգան ընդհանուր կարծիքի, օրինակ, թե  պատերազմի կամ ագրեսիայի իրական սպառնալիքի դեպքում , երբ խմբավորման հրամանատարը  հրամաններ է ստանալու ոչ միայն իր անմիջական վերադասից, այլ նաև, երկու երկրների նախագահներից, ապա ու՞մ  հրամանն է դոնինատ, եթե երկու  նախագահների  հրամանները իրարամերժ են: Հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի «քաշային կատերգորիաների» տարբերությունը և պետական հարաբերություներում առկա  գերտերության և փոքր պետության կարգավիճակով պայմանվորված ոչ հորիզոնական հարաբերությունները, կասկածից դուրս է, որ որոշիչը լինելու է Ռուսաստանի խոսքը: Այսինքն՝ այս պայմանագրով մենք ՀՀ  անվտանգության խնդիրը՝ իրական սպառնալիքների դեպքում ամբողջությամբ վստահում ենք Ռուսաստանին՝ դրանից բխող բոլոր դրական և բացասական հետևանքներով: Մի կողմից սա կարող է դիտվել կամ մեկնաբանվել  իբրև  ռազմական անվտանգության լրացուցիչ երաշխիք ՀՀ-ի համար՝ հաշվի առնելով, որ աշխարհում հզորագույններից մեկը համարվող ռուսական բանակի զորամիավորումը պարտավորություն է ստանձնում ապահովել ՀՀ պետական սահմանների անվատնգությունը: Միջանկյալ նշենք, որ  զորմիավորումը Ղարաբաղի հարցում  մեզ համար դրական առաջընթաց չի կարող ապահովել, որովհետև նախ Ղարաբաղը ՀՀ ներկա պետական սահմաններում ընդրկված չէ:  Զորամիավորումը կարող է օգտագործվել եթե վտանգի տակ դրվի ՀՀ սահմանների անվտանգությունը: Այս դեպքում էլ սակայն շատ բան կախված է լինելու Կրեմլի   մոտեցումներից. եթե Մոսկվայի գերկայությունների ու տարածաշրջանային հեռահար պլանների մեջ մտնում է ՀՀ պետականության պահպանումն ու Ղարաբաղի հարցի ի նպաստ մեզ լուծումը, ապա համատեղ զորախումբը  կարող է օգնել մեզ: Մնում է հարցնել՝   ՀՀ ներկա իշխանությունները վստա՞հ են  Մոսկվայի պլանների հարցում…. Եթե ոչ՝ ինչո՞ւ  են մեր բանակի զորամիավորումներից մեկը կամավոր հիմունքներով  փոխանցում ռուսական հրամանատարությանը: Միակ հուսադրող կետն այն է, որ պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով և 5 տարին մեկ այն պետք է երկարձգվի: Միացյալ խմբավորման կիրառման որոշումը, ըստ համաձայնագրի, պետք է համատեղ կայացնեն Հայաստանի ու Ռուսաստանի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարները: Եթե մոտեցումները տարբեր լինեն,  իսկ Հայաստանն այդ ժամանակ իրական վտանգի մեջ լինի, ու՞մ խոսքն է լինելու դոնինատ: Այս հարցի պատասխանը պայմանագրում չկա, իսկ պատմությունը  մեկ անգամ չէ, որ ցույց է տվել, թե նման դեպքերում ով է լինում որոշողը: Դավիթ Մանուկյան

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am