ԼՂ հարցում Բաքվի ու Անկարայի «փրկօղակը»

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի Ռուսաստան կատարած այցի արդյունքներով Թուրքիան ու Ռուսաստանը պայմանավորվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման շուրջ։ Այդ մասին լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է Թուրքիա-Ռուսաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռեջաի Բերբերը։ Նրա խոսքերով՝ Ղարաբաղյան հակամարտությունն ի սկզբանե եղել է ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Թուրքիայի խնդիրը. «Անկասկած է, որ այդ խնդրի լուծումը կհանգեցնի տարածաշրջանի կայունությանն ու նրա քաղաքացիների բարեկեցության մեծացմանը։ Թուրքիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, ինչպիսին որ Թուրքիայի ու Վրաստանի հարաբերություններն են։ Սակայն Երևանի ու Անկարայի լավ հարաբերությունների ուղին անցնում է Ղարաբաղով»։ Բերբերը հավելել է, որ Յըլդըրըմի այցի ընթացքում քննարկվել են նաև Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցության եռակողմ ձևաչափի և, մասնավորապես միջխորհրդարանական բարեկամության եռակողմ խմբի ստեղծման մանրամասները։ Այսպես, ռուս-թուրքական հերթական բանակցություններում՝ քննարկվել է ԼՂ խնդիրը: Կարելի է ասել, որ պաշտոնական Անկարայից հնչել է հավաստիացում: Իհարկե, Մոսկվան չի հերքի, որ նման բան տեղի չի ունեցել, ինչը կփաստի, որ ռուս-թուրքական բանակցություններում այդ հարցն իսկապես քննարկվել է: Ուշագրավ է, թե ինչ պայմաններում է քննարկվել այդ թեման, երբ, ըստ էության ղարաբաղյան բանակցային գործընթացը գտնվում է փակուղում: Այսինքն` Թուրքիան ու Ադրբեջանը «փրկօղակ» են տեսնում Ռուսաստանին: Ադրբեջանի դիրքորոշումը օրեցօր կոշտանում է, միջնորդ երկրները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ են անում «ճկունություն ցուցաբերեն և վերադառնան բանակցությունների սեղանի մոտ»։ Բայց Բաքուն շարունակում է կոշտ հռետորաբանությունը` հայտարարելով, որ ոչ միայն «Ղարաբաղն է իրենը, այլ նաև Հայաստանը», մեծացնում է սպառազինությունների ծավալը։ Եվ այս պայմաններում, պարզ է, որ բարդանում է դիվանագիտական ուղին: Այս իրավիճակը վտանգավոր է նրանով, որ այս ամենին զուգահեռ Ադրբեջանը զուգահեռ Հայաստանին կշարունակի մեղադրել բանակցային գործընթացում փակուղային իրավիճակ ստեղծելու համար: Ահա, այս վտանգավոր փուլում, Անկարան, ցույց է տալիս, որ «խաղում» է Մոսկվայի հետ Ղարաբաղի հարցում` հույս չդնելով մյուս միջնորդների վրա: Նրանց տրամաբանությունը պարզ է` ով, եթե ոչ Պուտինը կարող է Հայաստանից իրենց համար «ցանկալի» զիջումները կորզել: Ստեղծված իրավիճակը բավական վտանգավոր է, որովհետև, եթե ռուս-թուրքական սրված հարաբերությունների պայմաններում Անկարան հույս չէր կարող դնել Մոսկվայի աջակցության վրա, ապա հիմա կրկին իրավիճակը փոխվեց: Անկարայի հայտարարությունները` Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման շուրջ Ռուսաստանի օգնությամբ, նշանակում են, որ ամեն ինչ նորից է սկսվում: Ըստ ամենայնի հայկական կողմը որոշակի ճնշումների է ենթարկվելու ապագայում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am