Բացահայտ ձախողում. պատրաստվենք պատերազմի՞

Համբուրգում ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների Խորհրդի նիստի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էրոն Համբուրգում ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո համատեղ հայտարարություն են տարածել, որում իրենց հավատարմությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը: Հայտարարությունում ասվում է. «Ապրիլին շփման գծի երկայնքով դրամատիկ լարվածության ֆոնին մենք մտահոգություն ենք հայտնում շարունակվող զինված միջադեպերի (այդ թվում ծանր սպառազինության օգտագործմամբ) կապակցությամբ և խստորեն դատապարտում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, քաղաքացիների շրջանում զոհերն ու վիրավորումները որևէ արդարացում չունեն: Մենք նաև տեղեկացված ենք ապրիլին կռվի դաշտում իրականացված վայրագությունների մասին, ինչը մենք խստորեն դատապարտում ենք: Մենք կողմերին կոչ ենք անում հաստատել իրենց հավատարմությունը հակամարտության խաղաղ լուծմանը՝ որպես տարածաշրջանի ժողովուրդների համար կարգավորման միակ իրական ուղի: Մենք նաև նրանցից պահանջում ենք խստորեն հետևել 1994-95թթ. հրադադարի համաձայնագրին, որը հակամարտության գոտում թշնամությանը վերջ տալու հիմքն է: Մենք կոչ ենք անում Երևանին և Բաքվին հարգել մայիսի 16-ին Վիեննայի և հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովների համատեղ հայտարարություններում արտացոլված պայմանավորվածությունները»: Ապա` համանախագահող երկրները կողմերից պահանջում են վերացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնմանն ուղղված բոլոր մնացած խոչընդոտները և առաջընթաց գրանցել՝ ԵԱՀԿ ուսումնասիրությունների մեխանիզմ մշակելու առաջարկի ուղղությամբ: «Մենք կցանկանայինք ևս մեկ անգամ կրկնել մեր կոչը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ ճկունություն ցուցաբերել և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ ներկայիս աշխատանքային առաջարկների հիման վրա կայուն խաղաղությանն ընդառաջ գնալու հաստատուն կամքով: Քանի դեռ բանակցություններում առաջընթաց չի գրանցվել, ուժի կիրառման վերականգնման հնարավորությունները միայն կաճեն, որի ամբողջ պատասխանատվությունը կդրվի կողմերի վրա»: Այնուհետև, կարգավորման սկզբունքները շարադրելով` հայտարարության հեղինակները նշում են. «Համանախագահ երկրները պատրաստ են ընդունել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, երբ նրանք պատրաստ կլինեն: Մենք ամուր հավատով ենք լցված առ այն, որ նախագահներին անհրաժեշտ է առաջին իսկ հնարավորության դեպքում ազնիվ բանակցություններ վարել»: Նախ, սկսենք նրանից, որ բանակցությունների սեղանին վերադառնալու կոչ անող համանախագահները լավ կլիներ, եթե անդրադառնային հարցին, թե ում պատճառով է բանակցային գործընթացն այս վիճակում հայտնվել: Մասնավորապես, համանախագահները հենց իրենք են իրենց վերոնշյալ հայտարարությունում ամրագրել, որ պահանջում են վերացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնմանն ուղղված բոլոր մնացած խոչընդոտները և առաջընթաց գրանցել՝ ԵԱՀԿ ուսումնասիրությունների մեխանիզմ մշակելու առաջարկի ուղղությամբ: Այստեղ հարց` ո՞վ է խոչընդոտներ առաջացնողը: Բոլորին հայտնի է` պաշտոնական Բաքուն, որը չի էլ թաքցրել, որ դեմ է, թե՛ Կասպրչիկի առաքելության ընդլայնմանը, թե՛ սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների ներդրմանը: Ասել է թե` պաշտոնական Բաքուն է կրում պատասխանատվություն բանակցային գործընթացը փակուղում պահելու համար: Հետևաբար` մինչև ե՞րբ են համանախագահները խուսափելու անվանական, հասցեական նշել, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար... Կամ` հաջորդ կարևոր հանգամանքը: Համանախագահները շեշտում են խաղաղ բանակցություններ անցկացնելու կարևորությունը, բայց դա արվում է` Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում այդպես էլ չկազմակերպելու ֆոնին: Իսկ ո՞ւր մնաց Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը, որը ենթադրվում էր, որ Համբուրգում պետք է անցկացվի: Այսինքն` համանախագահող երկրները չկարողացա՞ն անգամ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում կազմակերպել: Ու այս ֆոնին, նրանք նշում են, թե` պատրաստ են ընդունել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ «երբ նրանք պատրաստ կլինեն»: Իսկ ե՞րբ կբարեհաճի պատրաստ լինել Ալիևը խաղաղության... Հարցն, ամենևին էլ հռետորական չէ, հստակ պատասխան է պահանջում: Դեռ քանի տարի է անհրաժեշտ հասկանալու` Ալիևը պատրաստ չէ խաղաղության ընդհանրապես, որովհետև չի ցանկանում և չի կարող գնալ որևէ զիջման: Ու ինչ է մնում անել այս իրավիճակում... Միակ բանը, որ մնում է` դա պատերազմին պատրաստվե՞լն է... Մի՞թե հնարավոր չէ Ալիևից կորզել այն պահանջների, առաջարկների կատարումը, որոնք ամենայն սրությամբ համանախագահները դրեցին նրա առջև ապրիլյան քառօրյայից հետո: Այսօր, Ալիևը բացահայտ «թքում է» միջնորդների պահանջների վրա, չկատարելով նրանց պահանջները, իսկ միջնորդները շարունակում են հայտարարություններ տարածել այն մասին, որ կընդունեն նախագահներին, երբ նրանք պատրաստ լինեն: Այսինքն` երբ հերթական ջուրծեծոցիին պատրաստ լինի Ալիևը... Թամար Բագրատունի

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am