Ռուսաստանի զինված ուժերը 2013 թվականին զորավարժություններ են անցկացրել, որոնք նմանակել են Շվեդիայի վրա միջուկային հարվածի իրականացումը։
Այդ մասին ասված է ՆԱՏՕ-ի կայքում հրապարակած Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի զեկույցում:
«Մասշտաբային վերազինման շրջանակում Ռուսաստանում անցկացվող զորավարժությունները հասել են Սառը պատերազմի ժամանակներից ի վեր աննախադեպ մակարդակի: Վերջին երեք տարիներին Ռուսաստանն անցկացրել է առնվազն 18 մասշտաբային զորավարժություն, որոնց մի մասին մասնակցել է ավելի քան 100 հազար զինծառայող։ Այդ զորավարժությունները ներառել են ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների վրա միջուկային հարվածների մոդելավորումներ (օրինակ՝ Շվեդիայի վրա հարձակման նմանակումը 2013 թվականի մարտին)»,- ասված է զեկույցում:
Ինչպես նշում է շվեդական The Local լրատվամիջոցը, զորավարժություններն անցկացվել են Ստոկհոլմի արշիպելագի արևելյան սահմանի մոտակայքում և բուռն արձագանք են առաջացրել ԶԼՄ-ներում, քանի որ շվեդ զինվորականներն այդ ժամանակ չեն կարողացել օպերատիվ արձագանքել դրանց, քանի որ շատ զինծառայողներ եղել են արձակուրդում։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը