Հենրիխ Մխիթարյան. «Գոլս նվիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր երկրպագուներին»
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, կապված «Տոտենհեմի» դեմ խաղում (1:0) իր խփած գոլի հետ: Հիշեցնենք, որ այդ խաղում Մխիթարյանն ԱՊԼ-ում խփեց իր առաջին գոլը և Մխիթարյանի համար գոլն առաջինն էր նաև «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում: «Անհավանական հաղթանակ էր: «Օլդ Թրաֆորդում» խփած առաջին գոլս նվիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր երկրպագուներին: Շնորհակալ եմ բոլորիդ աջակցող գրառումների համար»:
