ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող հանրապետական Դոնալդ Թրամփի անձնական օդանավը, որում եղել է միլիարդատերը, արտակարգ վայրէջք է կատարել Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի օդանավակայանում շարժիչի անսարքության պատճառով։ Այս մասին հայտնում է BNO News-ը։
Թրամփի Boeing-757-ի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 3-ին։ Քաղաքական գործիչը, ով Այովայից ուղևորվելիս է եղել Արկանզաս՝ մասնակցելու համար նախընտրական հանրահավաքի, շարունակել է թռիչքն այլ օդանավով, սակայն միջոցառումից 2 ժամով ուշացել է։
ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսել։
Փորձագետները Թրամփի հաջողությունը կապում են այն բանի հետ, որ նա, ի տարբերություն պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների, չի ամաչում իրերն իրենց անուններով անվանելուց և խոսում է խնդիրների մասին, որոնց քննարկումը համարվում է քաղաքականապես ոչ կոռեկտ։
ԱՄՆ նախագահի ընտրությունները նշանակված են 2016 թվականի նոյեմբերի 8-ին։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը