Մեր տխուր վիճակն ու հարևանի «բախտը»

Վրաստանը կրկին մեկ քայլ առաջ անցավ Եվրամիությունը երեկ Ուկրաինայի և Վրաստանի 50 միլիոն քաղաքացիների համար հաստատել է առանց վիզային ռեժիմ: Առանց վիզային ռեժիմը կվերաբերի 45 միլիոն ուկրաինացիների և 5 միլիոն վրացիների: ԵՄ պաշտոնյաները հայտնում են, որ համաձայնությունը վերջ է դրել ԵՄ ներսում առկա տարակարծություններին: ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի մասնակցությամբ ուշ գիշերվա բանակցությունները հանգեցրել են փոխհամաձայնության այն մեխանիզմի պայմանների շուրջ, որոնք կարող են օգտագործվել արտակարգ իրավիճակներում առանց վիզային ռեժիմի կասեցումը: Ահա, ևս մեկ դրական քայլ` Հայաստանի հարևան Վրաստանի քաղաքացիների համար: Հայաստանի իշխանություններն էլ, ի դեմս` Էդվարդ Նալբանդյանի, երկու-երեք տարի է, ինչ խոսում են եվրոպացիների հետ ` մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն ծավալելու մասին. «Արդեն երկու տարի է, ինչ իրականացվում են ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Մենք համոզված ենք, որ հասունացել է պահը՝ առաջ գնալու և մեկնարկելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը», դեռ անցյալ տարի հայտարարել էր ՀՀ ԱԳ նախարարը: Հիշեցնենք, որ ԵՄ և Հայաստանը մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը նախաստորագրել են 2012թ. հոկտեմբերի 18-ին Բրյուսելում: Համաձայնագրի նպատակն է դյուրացնել ՀՀ քաղաքացիներին կարճաժամկետ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը (մինչև 180 օր մնալու համար): Այս համաձայնագրով մուտքի արտոնագրերի վճարը կնվազի մինչև 35 եվրո` բոլոր քաղաքացիների համար: Որոշակի խմբերի համար (աշակերտներ, ուսանողներ, գիտաշխատողներ, լրագրողներ և այլն) կպարզեցվեն ճամփորդության նպատակը հիմնավորող փաստաթղթերը: Կկրճատվեն բոլոր տեսակի մուտքի արտոնագրերի ուսումնասիրության համար պահանջվող ժամկետները: Թեև Հայաստանի արտգործնախարարի հայտարարություններին` Եվրամիության հետ վիզաների ազատականացման վերաբերյալ, առայժմ պարզ չէ, թե Հայաստանի և ԵՄ-ի միջև բանակցվող նոր շրջանակային համաձայնագրում վիզաների ազատականացման խնդիրը ինչ հանգուցալուծում է ստանալու: Այս տարի մարտին ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին վստահեցրեց, որ մոտ ժամանակներում Հայաստանն և Եվրամիությունը կհասնեն վիզաների ազատականացմանը: Նա հույս էր հայտնել, որ Հայաստանը այս հարցում կհետևի Վրաստանի օրինակին և հորդորել էր Հայաստանին համբերատար լինել՝ հաշվի առնելով միգրացիոն խնդիրները և իրավիճակը Եվրոպայում: Իսկ ԱՄՆ-ից քաղաքական ապաստան խնդրող ռուսաստանցիների թիվը ռեկորդային է Մինչ մեր հարևան երկրի քաղաքացիներն ինտեգրվում են ԵՄ-ին` այլ է պատկերը Ռուսաստանում: Պարզվում է, ԱՄՆ-ից քաղաքական ապաստան խնդրող ռուսաստանցիների թիվն այս տարի հասել է ռեկորդային ցուցանիշի վերջին 20 տարվա մեջ: 2016-ի սեպտեմբերի դրությամբ, մասնավորապես, ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստանալու հայց է ներկայացրել մոտ 2 հազար ռուսաստանցի, ինչը 30 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, փաստում են ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության տվյալները: Պաշտոնական աղբյուրները չեն բացահայտում, թե կոնկրետ ի՞նչ խնդիրներով են ռուսները հայրենիքից հեռանում։ Ամերիկայում ներգաղթյալների հարցերով զբաղվող փաստաբանները, սակայն, այս աճը կապում են սեռական փոքրամասնությունների նկատմամբ Ռուսաստանի իշխանությունների խտրական քաղաքականության, քաղաքական դաշտում ընդդիմախոսներին լռեցնելու և համատարած կոռուպցիայի հետ: «Մեր հաճախորդները բողոքում են բռնության աճից։ Շատերը մեզ են դիմում, քանի որ ֆիզիկական հարձակման զոհ են դարձել Ռուսաստանում», - «Ազատության» ռուսական ծառայությանն ասել է Immigration Equality փաստաբանական գրասենյակի ներկայացուցիչ Պամելա Դենզերը: Նյու Յորքում աշխատող փաստաբան Ելենա Շևցովան պատմել է, որ վերջին շրջանում իրեն առավել հաճախ են դիմում վարչարարությունից ու կաշառակերությունից հոգնած գործարարները: «Իմ հաճախորդներից մեկի դեպքում կառավարությունը սկսել էր մոր նկատմամբ ճնշում գործադրել միայն այն բանի համար, որ որդին սովորում է Միացյալ Նահանգներում», - պատմել է փաստաբանը՝ մանրամասնելով. - «Մայրն աշխատում էր «Ռոսատոմ» պետական կորպորացիայում, ղեկավարությունից հետաքրքրվել են, թե ինչո՞վ է զբաղվում նրա որդին Ամերիկայում, իսկ հետո, ըստ էության, կանգնեցրել են երկընտրանքի առաջ՝ կա՛մ ազատման դիմում է գրում, կա՛մ որդին պետք է վերադառնա»։ Վիճակագրությունը փաստում է, որ Միացյալ Նահանգներից բացի, տարեցտարի ավելանում է նաև Եվրամիությունից ապաստան խնդրող ռուսաստանցիների թիվը։ Եթե անցած տարի հայրենիքը լքելու և Եվրոպա տեղափոխվելու ցանկություն էր հայտնել 18 հազար ռուսաստանցի, ապա այս տարվա 6 ամիսներին միայն Գերմանիան ավելի քան 10 հազար հայտ է ստացել Ռուսաստանից: Ընդ որում, այս վիճակագրությունը վերաբերում է միայն քաղաքական ապաստան խնդրողներին, իսկ, թե որքա՞ն ռուսաստանցի է գաղթել երկրից այլ ճանապարհներով, հստակ չէ: Ռուսաստանյան միգրացիայի մասին հետազոտության համահեղինակ Ալեքսանդր Գրեբենյուկի հաշվարկներով՝ իրական պատկերը մի քանի անգամ գերազանցում է պաշտոնական վիճակագրությունը: Փորձագետի՝ վերջերս հրապարակած զեկույցի համաձայն, միայն վերջին հինգ տարիներին Ռուսաստանից արտերկիր մշտական բնակության է մեկնել 500-ից 600 հազար մարդ: Ընդ որում, հեռացողների մեջ մեծ թիվ են կազմում բարձրագույն կրթություն ունեցողները՝ գիտությունների դոկտորներն ու թեկնածուները: Մետաքսյա Շալունց

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am