Ստամբուլի ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 38-ի
Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բեշիկթաշ շրջանի Vodafone Arena մարզադաշտի հարևանությամբ որոտացած 2 պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ավելի վաղ հաղորդվում է 29 զոհի մասին, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
«Ցավոք, մեր քաղաքացիների թիվը, որոնք սպանվել են Ստամբուլի ահաբեկչությունների հետևանքով, հասել է 38-ի, որոնցից 30-ը ոստիկաններ են»,- ասել է Սոյլուն:
