Վաշինգտոնի սենսացիոն խոստովանությունն ու ԴԱԻՇ-ի «չկոտրվող ողնաշարը»

ԴԱԻՇ-ի ընդարձակումը, որը զգալի տարածքներ է զավթել Իրաքում և Սիրիայում, դարձել է վերջին երկու տարիներին գլխավոր համաշխարհային խնդիրներից մեկը։ Խմբավորումը, որը ԿՀՎ տվյալներով՝ ունի մոտ 30 հազար գրոհային, զավթված տարածքներում խալիֆայություն է հռչակել։ Օբաման օրերս սենսացիոն խոստովանությամբ է հանդես եկել: Նա խոստովանել է, որ իրեն անակնկալի էին բերել ԴԱԻՇ խմբավորման գործողությունները, որը 2014-ին ընդարձակ տարածքներ էր զավթել Իրաքում, այնուհետև նաև Սիրիայում։ «Խոշոր ցամաքային հարձակումներ կազմակերպելու ԴԱԻՇ-ի հնարավորությունը չի եղել իմ հետախուզական ռադարի էկրանին»,-ասել է Օբաման CNN-ի հետ հարցազրույցում։ Օբաման նշել է, որ իր վարչակազմը մշտապես ձեռնարկել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարի լավագույն հնարավոր քայլերը։ Ավելին` Բարաք Օբաման հայտարարել են այն մասին, որ սխալները, որոնք ԱՄՆ-ն թույլ է տվել Իրաքում ռազմական գործողության ժամանակ, դարձել են ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման առաջացման պատճառներից մեկը: «Մենք հրաժարվեցինք կրկնել 2003թ. ներխուժման որոշ սխալներ, որոնք սկզբնապես նպաստեցին կազմակերպության առաջացմանը, որը հայտնի է որպես ԴԱԻՇ: 2014թ. ԱՄՆ-ն ստեղծել է կոալիցիա, որի մեջ մտնում է մոտ 70 երկիր և սկսել է պայքարել Սիրիայում ու Իրաքում ահաբեկիչների դեմ, սակայն ոչ թե ամերիկյան գումարտակների ուժերով, այլ տեղի խմբավորումների, որոնց Վաշինգտոնը աջակցել է սարքավորումներով և հատուկ նշանակության ջոկատներով»,- ասել է Օբաման` հավելելով. «Կոալիցիան արդեն ահաբեկիչներին հասցրել է ավելի քան 16 հազար ավիահարված, իսկ ԴԱԻՇ-ը կորցրել է վերահսկողության տակ գտնվող տարածքների կեսից ավելին։ Վերջին հաշվով, ԴԱԻՇ-ի ողնաշարը կկոտրվի»,- հայտարարել է Օբաման։ Ըստ էության, Օբաման խոստովանել ու արձանագրել է ԴԱԻՇ-ի դեմ ամերիկյան վարչակազմի անարդյունավետ պայքարը, ավելին, այսքան ժամանակ տարած պայքարի արդյունքում, Վաշինգտոնն ամրագրում է, որ ԴԱԻՇ-ի ողնաշարը չի կարողացել կոտրել և որ ԴԱԻՇ-ը տարածում է ստացել, ընդարձակվել: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դրական է արտահայտվել երկրի գործող ղեկավար Բարաք Օբամայի մասին. «Կարող եմ ասել, որ նա ինձ իրոք դուր եկավ, կարծում եմ՝ ես նրան նույնպես։ Կարծես թե, դա անգամ նրան զարմացրեց»։ Թրամփի խոսքով՝ Սպիտակ տանն Օբամայի հետ կայացած հանդիպումը «հիանալի է անցել»։ Նա նաև նշել է, որ մի քանի հրաշալի հեռախոսազրույց է ունեցել Օբամայի հետ։ Միևնույն ժամանակ Թրամփը հավելել է, որ հակասություններ ունի երկրի գործող ղեկավարի հետ մի շարք հարցերի շուրջ։ Ի դեպ, ամերիկյան Time ամսագիրը տարվա մարդ է հռչակել ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին: Շապիկին տեղադրված լուսանկարի տակ Time-ի խմբագրակազմը մակագրել է՝ «Բաժանված Նահանգների նախագահը»: Ընտրյալ նախագահին նվիրված հոդվածում է ամսագիրը պարզաբանել է՝ Թրամփի ընտրությունը երկիրը բաժանել է երկու հակամարտող ճամբարների: «Ես ոչինչ չեմ արել երկիրը բաժանելու համար», - շտապել է հակադարձել Թրամփը՝ այդուհանդերձ հայտարարելով, որ իր համար մեծ պատիվ է այս իրադարձությունը, և որ իր համար այն մեծ նշանակություն ունի: Դոնալդ Թրամփին նվիրված հոդվածում Time-ը, սակայն դժվարանում է միանշանակ պատասխանել՝ դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն է թողել աշխարհի վրա Միացյալ Նահանգների քառասունհինգերորդ նախագահը դարձած միլիարդատերի գործունեությունը: Պարբերականը ընդգծում է Թրամփի բազմազան կերպարը՝ աջակիցների համար Թրամփը «երկար սպասված հանդիմանանք է» մեծամիտ իշխող վերնախավին: «2016-ը նրա համար վերելքի տարի էր, 2017-ը կլինի կառավարման տարի, և ինչպես բոլոր նորընտիր առաջնորդները, ինքն էլ հնարավորություն ունի կատարելու խոստումները և արհամարհելու սպասելիքները: Աջակիցներն ու քննադատները միասին են պարզելու, թե որքանով է նա իրականում հավատում այն ամենին, ինչի մասին խոսում էր»,- գրում է Time-ի գլխավոր խմբագիր Նենսի Գիբբսը՝ հավելելով․ - «Շուտով նրա ձեռքի տակ կհայտնվի հզորագույն մահացու զենք և տնտեսական լծակներ, որոնք հնարավորություն են տալիս փոխելու միլիարդավոր մարդկանց կյանքեր»: Հոդվածի հեղինակները գրում են նաև, որ նախկինում Թրամփին համարում էին հայտնի շոումեն, բայց միևնույն ժամանակ վստահ էին, որ իրականում նա իրենից քիչ բան է ներկայացնում: Սակայն քննադատները չէին հասկանում, որ իրենց մեծամտությունը միայն ավելի ուժեղ է դարձրել նրան: Թրամփը կարողացել է օգտվել անգամ թաբլոիդների շապիկներին հայտնվելուց, որպեսզի կարողանա խոսել հասարակ ժողովրդի հետ, նրան հաջողվել է հաղթահարել Միացյալ Նահանգների հիմնական քաղաքական կուսակցությունների թշնամությունը և փոխել իր երկրի քաղաքական ուղեգիծը: Արդյոք Թրամփին կհաջողվի՞ ԴԱԻՇ-ի ողնաշարը կոտրել` ցույց կտա ժամանակը... Ինչպե՞ս, ի՞նչ նոր ռազմավարությամբ է ԱՄՆ-ի նոր նախագահը կատարելու իր նախընտրական խոստումը` կանխել ահաբեկչական այդ հրեշավոր կառույցի գործունեությունը, առայժմ հայտնի չէ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am