ՀՀԿ-ն նեղն է.ասպարեզ է հանել «գրուպպա պադդերժկի»

  Վանաձորյան  հարցը նոր նրբերանգներ է ստանում: Հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ավագանու ընտրություններից հետո քաղաքապետարանի գործունեությունը պարալիզացված է:  ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը քվեարկության արդյունքում հոկտեմբերի 10-ին թեեւ  ընտրվեց Վանաձորի քաղաքապետ, սակայն փաստացի մեծամասնությունը ընդդիմադիր երեք ուժերին է պատկանում՝ Լուսավոր Հայաստանին, ԲՀԿ-ին ու Հայկական վերածնունդին: Ճիշտ է, փակ քվեարկության օրը այդ մեծամասնության չորս ավագանի քվեարկեց Ասլանյանի օգտին, բայց դրանից հետո որեւէ մեկը այնքան համարձակություն չունի ներկայանալու ավագանու նիստերին, իսկ նիստեր չեն գումարվում, քանզի ՀՀԿ-ն կոալիցիոն ՀՅԴ-ի հետ ընդամենը 15 մանդատ ունի, ընդդիմության 18-ի դիմաց: Մինչեւ հիմա բացահայտված չէ, թե ովքեր էին չորս դավաճանները, երեք ուժերը համագործակցության հուշագիր են ստորագրել ու նիստերը բոյկոտելու միասնական պատրաստակամություն հայտնել: Այս ընթացքում ՀՀԿ-ականներն ու անձամբ Մամիկոն Ասլանյանը հայտարարում են, թե որեւէ էխնդիր չեն տեսնում, փորձում են ներկայացնել, թե իրենք մեծ ողբերգություն չեն ապրում, որ ընդդիմության միասնական բոյկոտի արդյունքում նիստեր չեն գումարվում, փաստն այն է, որ քաղաքապետը դեկորացիայի կարգավիճակում է հայտնվել: ՀՀԿ-ականները այս իրավիճակը բացատրում են առաջիկա խորհրդարանական ընտրություններով՝ ասելով, թե ընդդիմադիրները դիվիդենտներ են փորձում շահել, ամրապնդել ընդդիմադիրի իրենց դիրքերը: Իրականում  ճիշտ հակառակն է, որովհետեւ  սա նշանակում է, որ ՀՀԿ-ն անգամ մի քաղաքի ղեկավարի աթոռը զավթել է ընդդիմադիրների նկատմամբ տարատեսակ ազդեցությունների միջոցով՝ ճնշում, փոխհամաձայնություն, թե որեւէ այլ բան, դա չէ կարեւորը: Հիմա, երբ մոտենում են ընտրությունները, իշխանությունում   հասկանում են, որ Վանաձորի իրողությունը կարող է խաղաթուղթ դառնալ ընդդիմադիրների ձեռքում ու  վարակիչ օրինակ, հանրությունը գնահատելով ռեալ իրողությունը վստահության քվե կտա ընդդիմադիրներին, որովհետեւ եթե հնարավոր է <<գրավել>> մեկ քաղաք, ապա կարելի է ողջ հանրապետությունը վերցնել: Այս մտահոգությունը կարծես խաթարել է ՀՀԿ-ի անդորրը եւ ահա հետեւողական ձեւով քայլեր է ձեռնարկում իրավիճակը հարթելու համար: Նախ հիշեցնենք, որ շաբաթներ առաջ մամուլը գրեց, թե ՀՀԿ-ականները Վանաձորում պատրաստվում են միտինգ անել՝ հորդորելով ընդդիմադիրներին մի կողմ դնել կուսակցական շահերը ու մտածել քաղաքի ու վանաձորցիների մասին, նիստեր գումարել , բյուջե հաստատել ու ծրագրեր իրականացնել: Տեղեկությունը հաստատեց նաեւ Էդմոն Մարուքյանը , ում կուսակցությունը 13 մանդատ է ստացել, իսկ եղբայրը գլխավորում է ԼՀԿ-ն: Բայց այս թեման ծաղրի առարկա դարձավ համացանցում, բոլորը սկսեցին զվարճանալ ու պատկերացնել ՀՀԿ-ին միտինգավորի կարգավիճակում, ինչի պատճառով թերեւս կանխվեց սպասվող հավաքը: Ապա Արթուր Բաղդասարյանը խաղի մեջ մտավ, իր ծննդյան օրը մի հայտարարություն արեց. «Այսօր «Հայկական վերածնունդը» Վանաձորում կարող է դառնել այն քաղաքական ուժը, որ կազմելով իշխանություն կարող է իրական ազդեցություն ունենալ Վանաձոր քաղաքի կառավարման մեջ՝ ելնելով մեր ստացած քվեներից: Հռետորական հարց է առաջանում՝ ավելի լավ է շարունակ շանտաժի մեջ գտնվել և ամեն օր կոկորդ պատռելով հերքել, որ դու շիտակ ես, թե՞ իսկապես բոլոր ուժերով կազմել կոալիցիա և իրական ազդեցություն ունենալ Վանաձորի կառավարման գործընթացի վրա` ստեղծելով ազգային համաձայնության վանաձորյան փոքրիկ մի մոդել: Անկեղծորեն ես այս հարցի հստակ պատասխանը չունեմ, բայց թիմով մտածել թերևս արժե» ասել էր Բաղդասարյանը, սակայն դրանից հետո իր հասցեին քննադատությունները գուցե հետ պահեցին հերթական գործարքից: Հիմա էլ մեկ ուրիշ  գրուպպա <պադդերժկան է> բեմահարթակ դուրս եկել՝ Վանաձորի ՀՅԴ կոմիտեն է  հայտարարություն  տարածել, որով ըստ էության ամոթանք է տալիս ընդդիմադիրներին ու հորդորում մասնակցել նիստերին.<<ՀՅ Դաշնակցության Վանաձորի քաղաքային կոմիտեն կոչ է անում ավագանու կազմում ներգրավված բոլոր կուսակցություններին՝ կշեռքի նժարին դնել Վանաձորի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման շահերը և սեփական կուսակցական նեղ շահերը` Երևանյան պրիզմայով անդրադարձված՝ որոշելու համար դրանցից հանրորեն օգտակարն ու առավել հրատապը: Բոլորս ապրում ենք Վանաձորում, և այս պարագայում անտարբերությունը և քայլեր չձեռնարկելը հավասարազոր է թշնամության, մանավանդ երբ հաշվի ենք առնում նաև երկրի առջև կանգնած արտաքին և ներքին մարտահրավերները: Վանաձորը պետք է օր առաջ կերպարանափոխվի>> ասված է հայտարարությունում: Իհարկե, մի կողմից՝ քաղաքի խնդիրն է, մյուս կողմից՝մեծ հաշվով Հայաստանի: Ընտրություններ կեղծլու արդյունքում է, որ արդեն տասնամյակներ Հայաստանը հետ է մղվել քաղաքակիրթ աշխարհից ու գահավիժում է դեպի  անդունդ, մի խումբ մարդիկ զավթել են իշխանությունն ու  իրենց կամայականություններն են թելադրում: Լուրեր կան, որ ԼՀԿ, Քաղաքացիական պայմանագիր եւ Հանրապետություն կուսակցությունների նախընտրական դաշինքը խանդի տեսարաններ է բորբոքել ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի մոտ ու նրանք առաջիկայում պատրաստվում են մասնակցել Վանաձորի ավագանու նիստին: Երեւի նրանց քայլը հիմնավորելու համար է, որ հոգեբանական նման ճնշում է գործադրվում: Անի Սահակյան

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Մշակույթի տան հիմնանորոգման խորհրդատվության համար տրվել է շուրջ 4 մլն դրամ. «Փաստինֆո» Հնարավոր է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը ԱՄՆ-ն Կուբային սպառնացել է նոր սահմանափակումներով Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան Կոտայքի մարզում«Mercedes»-ը բախվել է հողաթմբին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակում խուզարկություններ են ընթանում․ կան ձերբակալվածներ Երիտասարդները կողմ են հանքարդյունաբերությանը. սեբաստացիները` ԶՊՄԿ-ում (video) Նոր Գեղիում բախվել են 253 համարի ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավորներ Վեդիի մանկապղծության դեպքով Փաշինյանը տեսա՞ք՝ ինչ արեց․ Գեղամ Մանուկյան (video) ՀԷՑ-ի սեփականատերը չի ընդունի կառավարության առաջարկը. Ղազինյան Սարսափելի մանրամասներ մանկապիղծներից․ ինչ է բացահայտել Սյուզի Բադոյանը (video) Տղամարդը կին չպիտի լինի․ քաղաքացին՝ Փաշինյանի սրտիկների մասին (video) ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի սահմանադրական օրենքի շրջանակներում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քարոզարշավից 1 օր առաջ ինչ եղավ Նիկոլի հետ․ Հայկ Նահապետյան (video) Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը․ ՀՀ-ի պատմության մեջ սա առաջին անգամ է․ Հովհաննիսյան Աշտարակ քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մաhը Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը․ ադրբեջանագետ ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, որից հետո Թրամփը հայտարարել է հրադադարի պահպանման մասին Լույս չի լինի Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից ԵՄ գագաթնաժողովը՝ «պատմական» փուչիկ (video) Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Թեժ իրավիճակ․ Ուժեղ Հայաստանի քարոզարշավը սկսվում է ԱԺ շենքի դիմացից (video) Սամվել Կարապետյանի ասուլիսը չավարտված՝ ՔՊ-ն հարձակման անցավ. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am