Հայաստանի և Իրանի ֆուտբոլի ֆեդերացիաները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել (տեսանյութ)

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Իրանի Իսլամական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը ստորագրեցին երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միջև փոխըմբռնման հուշագիր, որն իրենից ենթադրում է երկու երկրների միջև ֆուտբոլային համագործակցության մակարդակի բարձրացում և հարաբերությունների խորացում: (Փոխըմբռնման հուշագիրն ամբողջությամբ) Մինչ հուշագրի ստորագրումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Իրանի Իսլամական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջի, ԻԻՀՖՖ պաշտոնական ներկայացուցիչների, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազիմ Սադջադիի, դեսպանության ներկայացուցիչների հետ շրջեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի տարածքով՝ հյուրերին ծանոթացնելով ենթակառուցվածքների հետ: ԻԻՀՖՖ նախագահ Մեհդի Թաջը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ հուշագրի ստորագրումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև ֆուտբոլային համագործակցության ընդլայնման համար՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ: ԻԻՀՖՖ և ՀՖՖ նախագահները նաև պատասխանեցին լրագրողների հարցերին. -Պարոն Թաջ, ի՞նչ կտա այս հուշագրի ստորագրումը և հատկապես ո՞ր ոլորտներում եք տեսնում համագործակցության ավելի լայն հնարավորություններ: -Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, Գործկոմի անդամներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք այսօր ներկա են: Մենք արդեն ունենք նման հուշագիր Հոլանդիայի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ: Հիմա էլ ստորագրեցինք նման հուշագիր Հայաստանի հետ: Մենք արձանագրել ենք, թե որ ոլորտներում ենք փոխադարձ օգտակար լինելու միմյանց: Ես ինքս շատ դրական եմ գնահատում այս հուշագիրը, քանի որ մեր երկրների միջև ընդամենը մեկ ժամվա ճանապարհ է: Մեր ազգային հավաքականն արդեն անցկացրել է մարզական հավաք այստեղ, և բոլորը շատ գոհ են մնացել: Մենք որոշել ենք այս շփումներն ավելի զարգացնել: -Իրանում վերջին տարիներին մեծ ժողովրդականություն է վայելում ֆուտզալը: Հավաքականը ևս մեծ հաջողության հասավ Աշխարհի վերջին առաջնությունում: Ո՞րն է հաջողության գաղտնիքը: -Մենք 80 միլիոնանոց բնակչություն ունենք, որոնցից 10 միլիոնը զբաղվում է ֆուտզալով: Անկեղծ ասեմ, մենք պատրաստ ենք այս ոլորտում ամեն կերպ համագործակցել հայկական կողմի հետ, հաջողություններ ունենք նաև ծովափնյա ֆուտբոլում և պատրաստ ենք մեր հայ գործընկերների հետ կիսվել մեր փորձով: - Հայերը մշտապես մեծ դեր են խաղացել Իրանի կյանքի տարբեր ոլորտներում: Ձեր կարծիքը իրանական ֆուտբոլում հայերի ներգրավվածության մասին: - Նախկինում Հայաստանից մեր առաջնությունում ունեցել ենք 2 ֆուտբոլիստ՝ Արմենակ Պետրոսյան և Լևոն Ստեփանյան: Այն ժամանակ ես այն ակումբի տնօրենն էի, որտեղ նրանք խաղում էին և Հայաստանից ընտրեցի հենց այդ ֆուտբոլիստներին: Պետրոսյանը 5 տարի շարունակ Իրանի լավագույն խաղացողն էր և վերջում դարձավ Իրանի ամենաթանկ խաղացող: Այս ամենն ասելով՝ նկատի ունեմ, որ հայկական և իրանական ֆուտբոլի համագործակցությունը շատ հին պատմություն ունի: -Ի՞նչ կարծիքի եք Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքների մասին, որոնք արդեն հասցրել եք տեսնել: - Պարոն նախագահը քիչ առաջ ասեց, որ բացի այս հիանալի ակադեմիայից, արդեն գործում են ևս երկուսը՝ Գյումրիում և Վանաձորում, նախատեսվում է կառուցել ակադեմիա Էջմիածնում: Ես կարող եմ միայն շնորհավորել նախագահին և գործկոմի անդամներին նման ենթակառուցվածք ստեղծելու համար: Հարց Ռուբեն Հայրապետյանին Պարոն Հայրապետյան, որքանո՞վ եք կարևորում այս հուշագրի ստորագրումը: - Ինչպես նախագահ Թաջը նշեց, մենք դարերով բարեկամ ժողովուրդներ ենք եղել: Արդեն ունեցել ենք ընկերական խաղեր անցկացնելու փորձ՝ ֆուտբոլի և ֆուտզալի ազգային հավաքականների մակարդակով: Ես գտնում եմ, որ ցանկացած նման շփում փորձի փոխանակման տեսանկյունից երկուստեք օգտակար կլինի ֆուտբոլի զարգացման համար, և դրական արդյունք կտա: Հայաստանը և Իրանը շատ մոտ են իրար: Եթե եվրոպական երկրներ մեկնելու համար մենք պետք է 4-5 ժամ կորցնենք, ապա Իրան հասնելու համար շատ ժամանակ հարկավոր չէ, ինչը շատ հարմար է: -Պարոն Հայրապետյան, համագործակցությունը Իրանի՞ առաջարկով էր, թե՞ մեր, և ի՞նչ կոնկրետ քայլեր են արվելու ծովափնյա ֆուտբոլի զարգացման ուղղությամբ: -Առաջարկը եղել է իրենց կողմից, որի համար ես շատ շնորհակալ եմ ԻԻՀ ֆուտբոլի ֆեդերացիային: Ինչ վերաբերում է ծովափնյա ֆուտբոլի զարգացմանը, դուք գիտեք, որ այն մեր մոտ զրոյական վիճակում է և հենց մեր գործընկերներն էլ կարող են մեզ օգնել իրենց խորհուրդներով, որպեսզի կարողանանք զարգացնել ծովափնյա ֆուտբոլը: Այնուհետև Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած հյուրերի, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչների պատվին տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում ՀՖՖ և ԻԻՀՖՖ նախագահները փոխանակվեցին հուշանվերներով:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am