Սերժ Սարգսյանը այցելել է մի շարք զորամասեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ դեկտեմբերի 10-ին այցելել է ԼՂՀ հյուսիսարեւելյան շրջանում տեղակայված մի շարք զորամասեր, տեղում ծանոթացել զինվորների ծառայությանը եւ տիրող իրավիճակին:
Նախագահները դիտել են տարբեր ստորաբաժանումների ուսումնական պարապմունքները, ներկա են գտնվել նոր զորանոցի եւ մի շարք այլ օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին:

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
