Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամետի մամլո քարտուղար Ջոն Քիրբին դատապարտել է ադրբեջանցի երիտասարդ ակտիվիստներ Գիյաս Իբրահիմովի ու Բայրամ Մամեդովի նկատմամբ կայացված դատավճիռը:
«ԱՄՆ-ն անհանգստացած է Ադրբեջանի դատարանի վճիռների առիթով, որոնցով N!DA շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովն ու Գիյաս Իբրահիմովը դատապարտվել են 10 տարի ժամկետով ազատազրկման՝ թմրանյութերի վաճառքի մեղադրանքով:
Մենք մտահոգված ենք ձերբակալության ժամանակ նրանց խոշտանգումների մասին հաղորդագրությունների առիթով եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում ազատ արձակել Մամեդովին եւ Իբրահիմովին, ինչպես նաեւ իրենց հիմնարար իրավունքների իրացման համար դատապարտված մյուս անձանց:
Ադրբջանի իշխանություններին կոչ ենք անում նաեւ չեղարկել լրագրող Հադիջա Իսմայիլովայի՝ երկրից դուրս գալու սահմանափակումն ու հանել նրան առաջադրված մյուս մեղադրանքները»,- ասված է հայտարարությունում:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը