Հերթը Քոչարյանինն է

Խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Հարցին, թե այսինքն՝ նա ամբողջովին պատրա՞ստ է նորից մտնել պայքարի մեջ, Զուրաբյանը պատասխանեց՝ այո, իհարկե: Նա նշեց, որ դեկտեմբերի 17 կայանալիք ՀԱԿ համագումարին էլ առաջին նախագահը երկար ելույթով հանդես կգա: Այնինչ նախկինում Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց ընտրապայքարից՝ պատճառ բերելով տարիքը, այսօր չկա՞ նման խնդիր. «Այն ժամանակ խոսքը 2013-ի նախագահի թեկնածության մասին էր, գուցե տարիքային շեմը խոչընդոտ էր, բայց հիմա խոսքն այլ բանի մասին է»: Դե, իհարկե, սա քաղաքականություն է, այստեղ դու ազատ ես ստեղծագործելու, ֆռռացնելու, հորինելու, բանսարկության ու այլնի հարցում, եթե երեք տարի առաջ տարիքը կարող էր խոչընդոտ դառնալ, ապա երեք տարի հետո՝ չի կարող։ Լավ է ՀԱԿ-ում չեն արդարանում, թե Լեւոն Տեր Պետրոսյանը գնալով երիտասարդանում է, նոր ավյունով լցվում։ Հասկանալի է, որ առաջին նախագահի ներկայությունը ՀԱԿ ցուցակում սոսկ մարտավարական նշանակություն է ունենալու, եւ ամենայն հավանականությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատգամավոր դառնալու անհագ ցանկություններով չի ապրում, ընդամենը խարիզմատիկ ու բացառիկ ինտելեկտի տեր գործիչների պակաս հատկապես մեր օրերում շատ է զգացվում, իսկ ՀԱԿ-ում այսկերպ փորձելու են դիրքային առավելություն վերցնել մրցակիցների նկատմամբ։ Բայց մյուս կողմից՝ ցուցակի գլխավորումն ինքնին նշանակում է նսեմացնել օրենսդիրի աշխատանքը, այն դիտարկել թոշակառուի աշխատանք։ Ինչևէ, բոլոր պարագաներում նման զարգացումը նոր ինտրիգ է մտցնում ներքաղաքական ներկապնակում։ Թվում էր, թե առաջին նախագահը վաստակած հանգստի է գնալու ու ռադիկալ էլեկտորատն այս ընտրություններին ուղղորդվելու է Քաղաքացիական պայմանագիր, Լուսավոր Հայաստան ու Հանրապետություն կուսակցությունների կողմը, բայց հիմա փոխվում է խաղի կանոնները։ Սերժ Սարգսյանը թերեւս իր երախտիքն է հայտնելու ՀԱԿ ղեկավարին ողջ տարվա ընթացքում իրեն արված աջակցության համար ու հաջորդ խորհրդարանից դուրս չի թողնելու։ Արդեն ակնհայտ է դառնում նաեւ Ծառուկյանի ու ՀԱԿ-ի համագործակցության բացառումը, այլապես ՀԱԿ-ում կսպասեին Ծառուկյանի վերադարձի հայտարարությանը ու հետագա գործընթացներին, քանի որ չի բացառվում, որ Ծառուկյանի շուրջ միասնական պլատֆորմ ձեւավորվի։ Չի բացառվում, որ այս անգամ Գագիկ Ծառուկյանը հետեւել է Ռոբերտ Քոչարյանի հորդորին, որ Տեր-Պետրոսյանի հետ գործակցությունը լավ տեղ չի տանի։ Մենք բազմիսց գրել ենք, որ Քոչարյանի ու Ծառուկյանի հարաբերությունները սրվել են այդ հողի վրա, երկրորդ նախագահը կատեգորիկ դեմ է եղել այդ համագործակցությունը, բայց Ծառուկյանը չի ընկրկել, իսկ հիմա ըստ երեւույթին հետեւություններ է արել։ Կամ էլ վերադարձի պարագայում Ծառուկյանը տեղավորվելու է կանխատեսելի դաշտում ու նախկինի պես չի առջակատելու իշխանության դեմ։ Չափավոր ընդդիմության կարգավիճակում էլ Ծառուկյանին կհաջողվի մեծ էլեկտորատ հավաքել, իսկ ընտրություններից հետո դաշինք կազմել ՀՀԿ-ի հետ։ Նկատենք, որ Միքայել Մելքումյանն անդրադառնալով ԲՀԿ ցուցակը գլխավորելու հարցին կոնկրետ չի ասել, որ լինելու է Ծառուկյանը, ասել է միայն, որ Գագիկ Ծառուկյանն է ղեկավարելու «այն սխեման, որով Բարգավաճ Հայաստանը գնալու է ընտրություններին»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր հերթին է հայտարարել, որ ՀՀԿ ցուցակը գլխավորողը լինելու է Սերժ Սարգսյանը՝ կարծես թե փակելով Կարեն Կարապետյանի ախորժակը, որի թիմը հույսեր է տածում, թե նա է լինելու ցուցակի առաջինը։ Մնում է «Համախմբումը» եւ այս համատեքստում տրամաբանական կլիներ, որ հայտարարվեր Ռոբերտ Քոչարյանն է գլխավորելու ցուցակը, այդ պարագայում պայքարը իսկապես դիտարժան կլիներ։ Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի դեսպանի արդյունաշատ առաքելությունը Հայաստանում Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք Սև ծովում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հունական տանկերն է հարձակման ենթարկվել ԱԹՍ-ի կողմից Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle Դոնալդ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի պատկերը՝ այն անվանելով «ԱՄՆ նորտարածք» Կատարի ԱԳՆ-ն հնարավոր է համարել նոր համաձայնագրի կնքումն ԱՄՆ-ի և Իրանի միջև ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Ներքին Չարբախ–Դարակերտ ճանապարհը երկու օր փակ կլինի Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռը 12 ժամ ուշացումով է հասել «Զվարթնոց». մանրամասներ Պուտինը կոնկրետ հարց է տվել Փաշինյանին․ թշնամու կողմը գնալու ծանր հետևանքը․ ՀՀ նախկին վարչապետ (video) Այդ մարդիկ բոլորը հանցագործներ են, նրանք սարսափելի հանցանք են գործել․ Խոսրով Հարությունյան (video) «ՎԵՐՋ․ Եկել է Աննայի գնալու ժամանակը, ինքն ասում է՝ եկել է ժամանակը»․ Հովհաննես Շահինյան (video) «Ապուշը նման բան կմտածեր․ ասեմ՝ ինչպես եք 300 հազար ադրբեջանցիներին բերելու Հայաստան»․ Աբովյան (video) Արամ Հովհաննիսյա՛ն, իսկ դու ի՞նչ քրեականների հետ կապեր ունես․ Նարինե Դիլբարյան (video) Նիկո՛լ, ի՞նչ TRIPP, լսի՛ր՝ ինչ առաջարկ եմ քեզ հիմա անում․ Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյան (video) «Բա որ Ալենին ասեն՝ շլոր կամ խիյա՞ր․․․» (video) Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am