Դաժան ինքնասպանություն
Նախօրեին Արարատի մարզի Դալար գյուղի 26-ամյա բնակիչը դաժան ինքնասպանություն է գործել: «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ երիտասարդը ինքնասպանություն գործելու նպատակով գլուխը դրել է երկաթգծի ռելսին, ինչի հետևանքով գնացքն անցել է նրա պարանոցի վրայով և կտրել գլուխը: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
