Թրամփի մարդը` Մոսկվայում

Ամերիկացի կոնգրեսականներ Էլայջա Կամինգսը և Էրիկ Սլոուելը Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ են ներկայացրել օրինագիծ, որն առաջարկում է ստեղծել ԱՄՆ նախագահական ընտրություններին ցանցահենային հարձակումների միջոցով ՌԴ կառավարության միջամտության վերաբերյալ հետաքննության հանձնաժողով, հաղորդում է Wired-ը։ Ավելի վաղ ԱՄՆ հատուկ ծառայությունները Ռուսաստանին պաշտոնապես մեղադրել են երկրի նախագահական ընտրությունների վրա ազդելու փորձերի համար, Կրեմլում հերքել են մեղադրանքները։ Ընտրություններից հետո Սպիտակ տունը խոստովանել է, որ քվեարկության օրը հաքերային բարձր ակտիվություն չի եղել։ Կոնգրեսականների խոսքով՝ հանձնաժողովն անկախ, ակտիվ կերպով կքննի Միացյալ Նահանգների ընտրությունների վրա ազդելու, դեմոկրատիայի դեմ հարձակում գործելու Ռուսաստանի կողմից իրականացված փորձերը, ինչպես նաև հստակ առաջարկներ կանի ապագայի համար։ Մինչ ամերիկյան գործող վարչակազմը շարունակում փնտրել Ռուսաստանի մեղսակցությունը ամերիկյան նախընտրական պրոցեսների վրա` այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ Դոնալդ Թրամփի խորհրդական Քարտեր Փեյջը ժամանել է Մոսկվա՝ հանդիպելու ռուս գործարարների ու քաղաքական գործիչների հետ։ «Ես կհանդիպեմ ազդեցիկ գործարարների ու գաղափարական առաջնորդների հետ»,- ասել է Փեյջը։ Նա նշել է, որ Մոսկվայում կմնա մինչև դեկտեմբերի 13-ը։ Սա արդեն իսկ ուշագրավ քայլ է: ԱՄՆ նորընտիր նախագահը` դեռ պաշտոնապես չստանձնած նախագահի պաշտոնն` արդեն իսկ բանագնացներ է գործուղում Մոսկվա, վստահաբար, շոշափելու Մոսկվայի տրամադրությունները, ինչու չէ` Թրամփի «մեսիջները» հասցնելու Պուտինին: Իսկ ամերիկյան կողմը շարունակու է ՌԴ-ի հետ հնարավոր բանակցությունների եզրեր գտնելու պատրաստակամության մասին հայտարարություններ անել: ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել բանակցությունները Մոսկվայի հետ, եթե դրանք լինեն կառուցողական. «Մենք դեռևս չենք գտնվում այն կետում, երբ կարող ենք ասել, որ բանակցությունները կառուցողական կլինեն։ Երբ հայտնվենք այդ կետում, կբանակցենք»,-ասել է Տոները։ Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ասել է, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում և չի ձգտում առճակատման Ռուսաստանի հետ Մերձբալթյան տարածաշրջանում, սակայն ստիպված է արձագանքել ՌԴ-ի «հաստատակամությանը»։ «Բալթյան երկրներում վերջին տարիներին Ռուսաստանի կողմից զինված ուժերի թվաքանակի շատացումը դրդում է մեզ համաչափ պաշտպանական գործողություններ ձեռնարկել։ Մենք չենք ցանկանում և չենք ձգտում առճակատման, սակայն մենք պետք է արձագանքենք, երբ տեսնում ենք ավելի հաստատակամ Ռուսաստան, որը գործում է Ուկրաինայում, ինչպես նաև կուտակում է իր զինված ուժերը»,-ասել է Ստոլտենբերգը։ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո` ամերիկյան գործող վարչակազմը շտապում է թե՛ խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, թե՛ մյուս կողմից չայրել «կամուրջները»: Սա վկայում է այն մասին, որ Թրամփի նախագահությունը էականորեն ազդեցություն է ունենալու Ռուսաստանի հետ հարաբերությունների ճշգրտման հարցում: Թամար Բագրատունի

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am