Թուրքիան ՆԱՏՕ-ում ռուսամետ և չինամետ պաշտոնյաների է նշանակում
Թուրքիայի ղեկավարությունը ՆԱՏՕ-ում հեռացնում է արևմտամետ պաշտոնյաներին և նշանակում այնպիսի մարդկանց, որոնք Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ ավելի սերտ հարաբերությունների կողմնակից են: Այս մասին գրում է բրիտանական The Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:Թայմսը գրում է, որ այս տեղեկությունն առկա է դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաների նամակագրությունում, որը հասանելի է դարձել լրագրողներին: Նամակի հեղիանկներից մեկը սպա է, որը մինչև Թուրքիայում հեղաշրջման փորձը ՆԱՏՕ-ի հրամանատարության կազմում էր:Նա գրում է, որ Թուքիայից ՆԱՏՕ գործուղվող որոշ սպաներ հարցականի տակ են դնում դաշինքի արժեքները և ատում են արևմտյան կազմակերպությունները, հակված են դեպի Ռուսաստան, Չինաստան և Իրան:
