Լավրովը «հիմար» է անվանել Reuters-ի օպերատորին.Զախարովան հերքում է/տեսանյութ/
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է տեսանյութը, որտեղ ռուսական արտաքին գերատեսչության ղեկավարը «հիմար» է անվանել Reuters-ի օպերատորին: «Լավրովը անգլերեն հարցրեց. «դո՞ք ինչ եք ուզում»: Թղթակիցները չներկայացան և չպատասխանեցին: Սերգեյ Լավրովը նրանց այլևս ոչինչ չասաց, նա շրջվեց և մտավ սենյակ:Եթե չներկայացածներն իրենց այդքանից հետո վիրավորված են համարում, նշանակում է դրա համար ունեն ծանրակշիռ հիմքեր: »,- գրել է Զախարովան:
