«Մավի Մարմարայի» միջադեպի գործը փակվել է
Ստամբուլի դատարանը փակել է 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպի գործը,որը կապված է Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ստորագրման և Իսրայելի կողմից նրանց փոխհատուցում վճարելու հետ։ Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական դատարանը, ելնելով դրանից, որոշել է բոլոր մեղադրյալներին ազատել պատասխանատվությունից։ Նախագահ Ռեջեփ Էրդողանն օգոստոսի 31-ին հաստատել էր երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասին օրենքի վավերացումը։
