«Թուրքիան ճնշվածների կողքին է». Էրդողան
Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարան շարունակում է քայլեր ձեռնարկել ինչպես բուն Թուրքիայում, այնպես էլ ընդհանրապես տարածաշրջանում խաղաղություն, կայունություն ու անվտանգություն ապահովելու ուղղությամբ։ Այդ մասին Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը. «Միջազգային հանրությունն արդեն 6 տարի է, ինչ աչք է փակում Սիրիայում տիրող իրավիճակի վրա, որտեղ ոչնչացվում են կանայք, տարեցներ ու երեխաներ։ Հալեպի շենքերի փլատակների տակ գտնվում են ոչ թե երեխաները, այլ՝ մարդկությունը, համայն աշխարհի խիղճը։ Մեր դռները բացելով երեք միլիոն փախստականների համար՝ անկախ նրանց կրոնական ու էթնիկ պատկանելությունից՝ Թուրքիան վերստին ապացուցեց, որ մշտապես ճնշվածների կողքին է»։
