Բացառիկ. Հրաժարականից հետո Հովիկ Աբրահամյանի առաջին հարցազրույցը. tert.am

Tert.am-ը զրուցել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև. - Պարո՛ն Աբրահամյան, Ձեր` վարչապետի լիազորությունները վայր դնելուց հետո դադարել եք լինել հրապարակային անձ ու տպավորություն է, թե քաղաքականության նկատմամբ Ձեր հետաքրքրությունը նույնպես պակասել է: Անգամ ՀՀԿ ԳՄ նիստերին չեք մասնակցում: Ի՞նչն է պատճառը: -Անշուշտ, այս ընթացքում ավելի պասիվ եմ եղել, քան նախկինում, չնայած համաձայն չեմ, թե դադարել եմ լինել հրապարակային անձ։ Պարզապես չեմ համարում, որ պաշտոնաթողությունից անմիջապես հետո շատ ակտիվ հրապարակային լինելն օգտակար կլիներ։ Ունենք նոր կառավարություն, նոր վարչապետ, ում հետ, իմիջիայլոց, ունեմ ջերմ ընկերական հարաբերություններ, նրանք պետք է լայնորեն ինքնադրսևորվելու, ազատ, անկաշկանդ գործելու հնարավորություններ ունենան։ Իմ շատ ակտիվ լինելը միգուցե այլ կերպ կընկալվեր, միգուցե նաև ինչ-որ տեղ խանգարեր։ Իսկ հարցեր քննարկելու, հարկ եղած դեպքում օժանդակելու համար հատկապես հիմա հարկ չկա դա հրապարակային անել. մենք ունենք և՛ ընկերական շփումների, և՛ այժմ արդեն կուսակցության գրասենյակում քննարկումների հարթակները։ Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ ԳՄ նիստերին, ապա Ձեր պնդումն իրականությանը չի համապատասխանում։ Այո՛, առանձին նիստերի հարգելի պատճառով ներկա չեմ եղել, բայց դրանք բացառություն են, ոչ թե օրինաչափություն։ Կուսակցական աշխատանքին մասնակցում եմ հաճույքով ու մեծ պատրաստակամությամբ։ - Ձեր հրաժարականի ելույթում խոսեցիք հասարակության բևեռացվածության, ու այդ բևեռացվածությունը նոր մոտեցումներով հաղթահարելու անհրաժեշտության մասին: Նոր Կառավարությունն այդ նոր մոտեցումներն առաջ բերե՞ց՝ ըստ Ձեզ: Ինչպե՞ս եք գնահատում Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքն ու հասարա­կության վերաբերմունքն այդ աշխատանքին: -Այ, հենց երկրորդ հարցով միանգամից հաստատեցիք քիչ առաջ ասածս, թե ինչու է պետք ավելի քիչ հրապարակային լինել պաշտոնաթողությանը հաջորդող հատվածում։ Հիմա Դուք փորձելու եք անընդհատ մեկնաբանություններ ակնկալել ինձնից կառավարության ու վարչապետի յուրաքանչյուր քայլի մասին չէ՞, կարծիքների տարբերություն եք փորձելու գտնել չէ՞, չի ստացվի (ժպտում է)։ Կատակ էր, հասկանում եմ, որ դա Ձեր աշխատանքն է։

Վարչապետն ու կառավարությունը բավականին հաջող են սկսել։ Ունեն լավ տրամադրվածություն, գործելու լայն ազատություն և բավականին ուժեղ քաղաքական հենարան իրենց թիկունքում։ Հաջողություն մաղթենք կառավարությանը, որովհետև ամեն ինչից զատ օբյեկտիվ հաջողության կարիք էլ կա համաշխարհային տնտեսության բավականին փոփոխական ներկա պայմաններում։ - 2017 թ. ԱԺ ընտրություններին Ձեզ ՀՀԿ շտաբը ղեկավարելու առաջարկ եղե՞լ է: Որտե՞ղ եք Ձեզ տեսնում 2017-ի ընտրություններից հետո: - 2017թ. ԱԺ ընտրությունների բուն կազմակերպչական աշխատանքները դեռ կուսակցությունում չեն սկսվել։ Իհարկե, ՀՀԿ 15-րդ համագումարը, հատկապես Նախագահի ամփոփիչ ելույթը տվեցին այն գաղափարական հստակ գիծը, որով մենք գալիք ընտրություններում ներկայանալու ենք մեր հասարակությանը և քվե ենք հայցելու։ Շուտով կսկսվի նաև կազմակերպչական աշխատանքների համակարգման փուլը, և կուսակցության յուրաքանչյուր անդամ կստանա այդ մեծ գործընթացում պատասխանատվության սեփական հատվածը, բայց բոլորը միասին, իհարկե, կգործեն որպես մեկ միասնական թիմ։ Իսկ 2017 թվականից հետո ինձ տեսնում եմ նույն դերում, որում տեսել եմ միշտ՝ հնարավորություններիս ու փորձիս սահմաններում ծառայել Հայրենիքին։ Այստեղ դա իրականացնելու ձևը չէ կարևոր, այլ բովանդակությունն ու նվիրվածությունը։ - Պարո՛ն Աբրահամյան, իսկ եթե հետահայաց գնահատական տաք Ձեր վարչապետության տարիներին, ո՞րը կլինի այն կարևորագույն ձեռքբերումը, որ ունեցել եք այդ երկու տարիների ընթացքում: Շատերի գնահատականների համաձայն՝ հայ-իրանական էներգետիկ նախագծերը տեղից շարժելն է: Դու՞ք որը կառանձնացնեք: -Այդ մասին ես արդեն խոսել եմ, եթե հիշում եք։ Այս պահին ավելացնելու կարիք չեմ տեսնում, առավել ևս, որ իմ վարչապետության տարիները հակված չեմ դիտարկել որպես կտրված մեկ առանձին հատված։ Այդ ժամանակահատվածն էլ իշխող կուսակցության՝ մեր կուսակցության 2007-2012 թվականների և 2012-2017 թվականների ծրագրերի իրականացման տիրույթում է, իսկ դրանց ընթացքի մասին երկրի ղեկավարը բավականին հանգամանալից ու խորքային խոսեց վերջին համագումարում։ Այդ գնահատականների խորությունը շատ ավելի հիմնովին է ընկալվելու ժամանակի ընթացքում, հավատացնում եմ Ձեզ։ Իմ կարևորագույն ձեռքբերման մասով ավելացնեմ միայն հետևյալը, թեև այն միայն վարչապետ աշխատելու տարիներին չի ամենևին վերաբերվում։ Կապ չունի ինչ աշխատանքով ես զբաղված, կապ չունի քո կայացրած որոշումների մասշտաբները որքան լայն են, առաջին իսկ հնարավորության դեպքում հասնել խնդիր ունեցող մեկ մարդուն, ձեռք մեկնել դրա կարիքն ունեցողին, եթե անգամ պետական քաղաքականության արդյունքները ուշանում են տվյալ հարցում. սա է եղել իմ ներքին համոզումը միշտ ու սրանով եմ առաջնորդվելու ապագայում ևս։ Իմ ձեռքբերումը որևէ անելանելի վիճակից դուրս եկած մարդկանց ժպտացող հայացքներն են, որոնք ես միշտ պահում եմ իմ մեջ։ Մեր ժողովուրդը բնական խորը իմաստություն ունի, նա շատ արագ է տարբերում իր նմանին օտարից։ Նա արագ է հաղթահարում ցանկացած ցավ կամ անարդարություն, երբ զգում է իր նմանի անկեղծ սատարումը, ջերմությունը, անշահախնդրորեն աջակցելու պատրաստակամությունը։ Ոչ թե հետո վերևից նայելու կամ անընդհատ հիշեցնելու համար անողին, այլ իր նմանին, իր տեսակին, իրեն հավասար իր միջից ծնվածին։ Սա հասկանալ պետք չէ, սա ուղղակի զգալ է պետք։ Դեռ նոր-նոր ոտքի կանգնելու ժամանակներից միշտ դա եմ զգացել ու միշտ դա եմ արել։ Որքան հնարավորություն ունենամ, այսուհետ ևս փորձելու եմ հասնել թևաթափ եղած այն մեկ մարդուն՝ բոլոր այն տեղերում, որտեղ կհասցնեմ։      

դիտվել է 26 անգամ
Լրահոս
«Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանը՝ պամպերսը հագը շանտաժ ա անում Ռուսաստանին․ գիտի՞՝ ինչ է լինելու․ Սամվել Կարապետյան (video) Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա Դուք հակառուսականներ էլ չեք, ավանտյուրիստներ եք․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ–ականներին (video) Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից Վեդիում սարսափելի մանկապղծությունը ծածկադմփոց է եղել, դե հո ընդդիմադիր չէր, որ փռեին ասֆալտին (video) Վեդիի համայնքապետարանը հունիսի 1-ի համար միջոցառումների շարքը գծե՞լ է արդեն. փաստաբան Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am